Թուրքիայի Բոդրում հանգստավայրի մոտ միգրանտներ տեղափոխող նավակի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Առնվազն 14 միգրանտ է զոհվել, երբ նրանց տեղափոխող փչովի նավակը շրջվել է Էգեյան ծովում՝ Թուրքիայի Բոդրում հանգստավայրի ափերի մոտ, հայտնել է Մուղլայի նահանգապետարանը։ Ավելի վաղ հաղորդվել էր 7 զոհի մասին, գրում է Turkish Minute-ը։

«14 անօրինական միգրանտների դիերը հայտնաբերվել են»,- X-ում հայտնել է Մուղլայի նահանգապետարանը։

Նշվում է, առափնյա պահպանության ծառայությունը գտել է երկու փրկվածի, որոնցից մեկը պատմել է, որ նավը «տեղափոխել է 18 մարդու», երբ սկսել է այն ջրով լցվել և խորտակվել է ընդամենը 10 րոպե անց։ Մեկ փրկվածի հաջողվել է լողալով հասնել Չելեբի կղզի։

Նահանգապետի գրասենյակը հայտնել է, որ փրկվածներից մեկն Աֆղանստանի քաղաքացի է՝ առանց նշելու, թե որտեղից են մյուսները։

Մյուս երկու անհետ կորած միգրանտներին որոնում են։

Միգրանտների նավակները հաճախ կորչում են թուրքական ափի և մոտակա հունական Սամոս, Ռոդոս և Լեսբոս կղզիների միջև կարճ, բայց վտանգավոր ճանապարհին, որոնք ծառայում են որպես Եվրամիության երկրներ մուտքի կետեր։ Բոդրումը գտնվում է հունական Կոս կղզու մոտ։

Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացվող «Անհետ կորած միգրանտներ» նախագծի համաձայն՝ այս տարի Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու փորձի ժամանակ մահացել է մոտ 1400 միգրանտ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի