Սուրեն Աղաջանյանն ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է
Հասարակություն
23.10.2025 | 21:27
Հայ ըմբիշ Սուրեն Աղաջանյանը հաղթել է ամերիկացի մրցակցին և դարձել աշխարհի Մ23 առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Նշենք, որ հոկտեմբերի 20-27-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում տեղի է ունենում ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։