Էդ քա՞նի տոննա ցորեն է գալու, կարո՞ղ է մեկը` մի բուռ գրպանը լցրած, գալիս է. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
Բոլորը

«Մեր պահանջը բոլոր ճանապարհների միաժամանակյա ապաշրջափակումն է, դա ներառում է Հայաստանի ճանապարհի ապաշրջափակումը՝ Նախիջևանի միջոցով, որն անհնար է, քանի դեռ Սադարակ-Երասխ երկաթուղին կամ անցումը կառուցված չէ։ Դա ներառում է Իջևան-Ղազախ ճանապարհի ապաշրջափակումը»,- ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ ՀՀ ցորեն բերելը չի կարելի ներկայացնել որպես ապաշրջափակման արդյունք։

«Ձեր հանճարեղ քաղաքականության հետևանքով Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման արդյունքում մեր ցորենի մատակարարման 20%-ը կորցրեցինք, հիմա էլ փորձում եք դրսից ինչ-որ մի բան մուրալ, ձեռք բերել։ ՀՀ վարելահողերը 50 %-ի չափով չեն մշակվում, այդ ուղղությամբ ի՞նչ եք անում, թե ԱԽՔ քարտուղարի ասած՝ ցորեն չկա, բրինձ կուտենք»,- նկատեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ երեկ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ ՀՀ-ն ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։

Իր հերթին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել էր, որ շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև՝ ադրբեջանական ու վրացական երկաթգծով ՀՀ կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան