Այո՛ կամ ո՛չ. Ադրբեջանով ցորենի ներկրումը ՀՀ լա՞վ բան է, թե՞ վատ. Ռուբինյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
Բոլորը

«Ցորենը Ղազախստանից ավելի էժան է գալու, քան՝ Ուկրաինայից»,- այս մասին ԱԺ նիստում հայտարարեց նիստը վարող փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն՝ արձագանքելով ընդդիմադիր պատգամավորների այն հարցադրումներին, թե Ադրբեջանի տարածքով ինչ ծավալի և գնի ղազախական ցորեն է գալու Հայաստան։
ԱԺ խոսնակը ընդդիմադիր գործընկերներին հարց ուղղեց, թե արդյոք միակողմանի զիջում է այն, որ Ադրբեջանի տարածքով ցորեն է ներմուծվելու մեր երկրի տարածք։

«Եթե ես ճիշտ եմ հիշում, Վաշինգտոնի օգոստոսի 8-ի հռչակագիրը ընդդիմությունը հայտարարում էր միակողմանի զիջում, որ, իբր, Ադրբեջանը հնարավորություն է ստանալու Հայաստանի տարածքով տրանզիտ իրականացնել, իսկ Հայաստանը ոչինչ չի ստանալու»,- նշեց Ռուբինյանը՝ հիշեցնելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որտեղ նա ասել էր՝ ինչ իմաստ ունի այդ ամենը, եթե Հայաստանը դեպի Իրան ու Ռուսաստան կապ չի ստանալու:

Ըստ Ռուբինյանի՝ վերջապես մենք ունենալու ենք աղբյուրների դիվերսիֆիկացիա, ինչն իրապես հեղափոխական արդյունք է։
Հիշեցնենք, որ երեկ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրել էր, որ ՀՀ-ն ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր հերթին տեղեկացրել էր, որ շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև՝ ադրբեջանական ու վրացական երկաթգծով ՀՀ կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան