Չեչեն աղջկան Երևանում խեղդամահ են արել․ ընտանեկան բռնությա՞ն, թե՞ քաղաքական հաշվեհարդարի զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.02.2026 | 17:33
51 երկրի ներկայացուցիչ Երևանում մասնակցում է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագրին
04.02.2026 | 17:27
Փաշինյանը և Ալիևը Աբու Դաբիում մասնակցում են «Զայեդ» 2026 մրցանակաբաշխությանը․ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 17:20
Մինչև Կիևի կողմից համապատասխան որոշումներ չկայացվեն, ռազմական գործողությունը կշարունակվի. Պեսկով
04.02.2026 | 17:08
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա
04.02.2026 | 16:56
Եվրոպական ներդրումային բանկի ղեկավարի հետ քննարկվել է «Երևանի ջրամատակարարման բարելավման» ծրագիրը
04.02.2026 | 16:45
Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասին
04.02.2026 | 16:37
Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Լավրովի հետ
04.02.2026 | 16:32
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից հացահատիկի հերթական խմբաքանակը կուղարկվի Հայաստան
04.02.2026 | 16:30
Ֆլոյդ Մեյվեզերը դատի է տվել ամերիկյան ալիքին ու պահանջում է 340 միլիոն դոլար
04.02.2026 | 16:19
Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ
04.02.2026 | 16:10
Կրասնոյարսկում աշակերտուհին մուրճով հարձակվել է դպրոցականների վրա, բենզին լցրել նրանցից մեկի վրա ու հրկիզել դպրոցը
04.02.2026 | 15:59
Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային հափշտակություններ և փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել է ևս 1 անձի մասով
04.02.2026 | 15:51
Պուտինն ու Սի Ցզինպինը տեսակապով  բանակցություններ են անցկացրել
04.02.2026 | 15:42
Իլոն Մասկը դարձել է առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը
04.02.2026 | 15:34
Մեր երկրում խոսքի ազատությունը շփոթում են ատելության խոսքի հետ. Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի Դեմիրճյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի։ Ըստ իրավապահ մարմինների՝ մահացածը 23-ամյա չեչեն Այշատ Բայմուրադովան է, նա մինչ այդ 3 օր է՝ անհետացած էր։ Թեև պաշտոնապես դեռ չի հայտարարվում՝ տեղի ունեցածը սպանությո՞ւն է, ինքնասպանությո՞ւն, թե՞ կենսաբանական մահ, սակայն Factor TV-ն տեղեկություններ ունի, որ Բայմուրադովային խեղդամահ են արել։

Բայմուրադովան բնակարանից դուրս է եկել հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22-ի սահմաններում, և չի վերադարձել։ Factor TV-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին՝ Ոստիկանությունն ահազանգ է ստացել հոկտեմբերի 17-ին։

«Ըստ այս պահին հայտնի տվյալների՝ նա նույն օրը գնացել է Դեմիրճյան փողոցի բնակարաններից մեկը և, կրկին, ըստ նախնական տվյալների՝ նա մահացել է հոկտեմբերի լույս 16-ի գիշերը, այսինքն՝ ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում ստանալուց առաջ»,- հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նրա փոխանցմամբ՝ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հաղորդումը ստանալուն պես սկսել են որոնողական աշխատանք՝ պաշտոնական էջերով տարածելով հայտարարություն նրա կորելու վերաբերյալ։ Մեր տեսախցիկն արձանագրեց ուշագրավ մի փաստ․ աղջկա կորելու մասին թռուցիկներ էին փակցված նրա դին գտնվելու տարածքում՝ Դեմիրճյան փողոցում, թեև Բայմուրադովան ամիսներ շարունակ ապրել է այլ հասցեում։

Թեև Բայմուրադովայի դին հայտնաբերվել է Դեմիրճյան փողոցում, սակայն հայտնի է, որ երիտասարդ աղջիկը մի քանի ամիս ապրել է Ազատության պողոտայի շենքերից մեկում։ Ինչպես հայտնում են ռուս իրավապաշտպանները և Բայմուրադովայի ընկերները՝ նա ընտանեկան բռնության պատճառով էր Չեչնիայից փախել ու ապաստանել Երևանում։ Թե ինչո՞ւ էր աղջիկն իր վարձակալած տնից երեկոյան 10-ի սահմաններում դուրս եկել և գնացել Դեմիրճյանի շենքերից մեկը, ո՞ւմ հետ է հանդիպել, դեռևս որևէ տեղեկություն հայտնի չէ։

Ի վերջո, ի՞նչ է հայտնի Բայմուրադովայի մասին․ սուղ տեղեկություններ կարողացանք ստանալ միայն ռուսական կայքերից։ Ռուսական մամուլը գրում է, որ Այշատ Բայմուրադովան անցյալ տարի փախել է տնից, որտեղ տևական ժամանակ աղջիկը ենթարկվել է բռնության ամուսնու, իսկ մինչ այդ՝ հոր կողմից։ Ռուս իրավապաշտպանների ջանքերով աղջկան ուղարկել են Հայաստան, որտեղից նա հույս ուներ տեղափոխվել Եվրոպա։ Սակայն, ինչպես գրում է ռուսական մամուլը, Այշատի պատմությունը «բավականին համոզիչ չէր» եվրոպական երկրների համար՝ նրան պաշտպանություն տրամադրելու համար. «Փախուստից հետո Այշատը չի թաքնվել: Նա բաց էր սոցիալական ցանցերում և լուսանկարներ էր հրապարակում իր նոր տեսքով՝ կարճ սանրվածք և հագուստ, որը շատ հեռու էր՝ «ինչպես պետք է լինի չեչեն կինը» ավանդական պատկերացումներից՝ տաբատ, մերկ ուսեր։ Նա սոցիալական ցանցերում բուռն վեճերի մեջ էր մտնում ինչպես Կադիրովի պաշտպանների, այնպես էլ Հյուսիսային Կովկասից այլ փախստականներին վիրավորողների հետ։ Երբեմն վեճերը վերածվում էին անձնական հաղորդագրությունների, որից հետո նա հրապարակում էր իր հակառակորդների լուսանկարներն ու անձնական տեղեկություններ։ Ի պատասխան՝ նա սպառնալիքներ և վիրավորանքներ էր ստանում նրանցից»։

Ստացվում է, որ Բայմուրադովայի ոչ միայն ընտանեկան բռնության ենթադրյալ զոհ կարող էր լինել, այլև քաղաքական հաշվեհարդարի։ Ըստ ռուս իրավապաշտպանի՝ հոկտեմբերի 15-ին Այշատը գնացել է ինստագրամյան իր նոր ծանոթուհու՝ ոմն Կարինայի հետ հանդիպելու, որը, հետո պարզվել է, ծնունդով Հյուսիսային Կովկասից չէր, մի քանի անգամ Չեչնիա էր այցելել, իսկ այդ Կարինայի հետևորդների թվում էին Կադիրովի մերձավոր շրջապատի մարդիկ։

Արդյո՞ք ՀՀ իրավապահ մարմինները տեղեկացված են եղել, որ Բայմուրադովան վտանգի մեջ է։ ՆԳՆ-ն բացասական պատասխան է տալիս. «Այշատ Բայմուրադովան Հայաստանում մի քանի ամիս է բնակվել, և ինչպես ինքը, այնպես էլ այլ անձինք նրա՝ իր երկրում միջավայրից փախչելու կամ հետապնդվելու մասին ՆԳՆ ոստիկանություն չեն տեղեկացրել։ Նշանակվել են փորձաքննություններ, որոնք էլ կտան հարցերի պատասխանները»։

Ընտանեկան բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները ևս տեղեկացված չեն եղել երիտասարդ աղջկա՝ ՀՀ գալու և պաշտպանության տակ վերցնելու մասին։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը մի քանի դեպք մատնանշելով՝ շեշտում է՝ ինչպես իրենց, այնպես էլ պատկան մարմինների կողմից համակցված աշխատանք է կատարվել, որն էլ չեզոքացրել է նրանց նկատմամբ առկա վտանգը։

Factor TV-ն այսօր տևական ժամանակ շրջել է նաև Բայմուրադովայի վարձակալած բնակարանի հարակից տարածքում, հարցուփորձ արել շենքի բնակիչներին, սակայն գրեթե ոչ ոք նրան չէր ճանաչում։ Թե ինչու է ուշ ժամին հեռացել բնակարանից, հարցի պատասխանը, գուցե, տա քննությունը։ Քննչական կոմիտեից Factor TV-ին փոխանցեցին, որ սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն այս պահին որևէ անձ դեռևս մեղադրյալի աթոռին չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան