Սոցիալական տաքսի, կենտրոն տարեցների համար․ ԵՄ աջակցությամբ՝ նոր հնարավորություններ Գորիսում

Լուրեր

11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
11.08.2026 | 10:50
«Բարսելոնայի» ավագը տեղափոխվել է «Լիվերպուլ»
11.08.2026 | 10:43
Ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց
11.08.2026 | 10:33
Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի նախկին ղեկավարը, կալանավորվել է
11.08.2026 | 10:30
Գալուզինը նշել է, թե երբ կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը
Բոլորը

Աշուղական երգերով և ուրախ տրամադրությամբ Գորիսում ավագ սերնդի կենտրոն է բացում։ Բրգաձև ժայռերի, կարմիր տանիքների և հին պատշգամբների հարևանությամբ տարեցները հաճելի միջավայրում կարող են շփվել, անցկացնել իրենց ժամանցը։ Այս կենտրոնը նաև Արցախից տեղահանվածների համար սովորելու, ստեղծագործելու և միմյանց հետ հաղորդակցվելու վայր է։

Լյուդմիլա Սարգսյանը 2023 թվականին Արցախից բռնի տեղահանվածներից է։ Ասում է՝ կենտրոն գալը օգնում է կտրվել առօրյա հոգսերից, սակայն զրույցի թեման չի փոխվում։  

Շահառուները կենտրոնում փորձարկում են խմորեղենի պատրաստման սեփական բաղադրատոմսերը, զբաղվում ասեղնագործությամբ, գորգագործությամբ։ Կենտրոնն առաջարկում է նաև այցելություններ թանգարաններ, թատրոններ, յոգայի բացօթյա դասեր է կազմակերպում։ 

Նախագծում ներգրավված է մոտ 100 տարեց, որոնց մեծ մասը Արցախից տեղահանված և միայնակ տարեցներ են։ Ծրագիրն իրագործող ՎԻՆՆԵԹ Գորիս զարգացման  հիմնադրամի տնօրենն ասում է՝ բոլորին միաժամանակ հնարավոր չէ մի տարածքի մեջ տեղավորել, դրա համար նախատեսվել են տարբեր պարապմունքներ և ժամանցային միջոցառումներ՝ ըստ գրաֆիկների։ 

Կենտրոնը հիմնադրվել է ԵՄ ֆինանսավորմամբ և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ։ Պլանավորվում է վերանորոգել ատամնաբուժական կաբինետը և չրերի արտադրամասը։ Երկրորդ հարկում կվերանորոգվեն 10 սենյակներ, որոնք հարմարեցված կլինեն գրասենյակների, գիշերակացի, դասախոսությունների դահլիճի, գրադարանի և բժշկական սենյակի համար։ 

Քրիստինե Խաչունցը մանկական ուղեղային կաթվածով է ծնվել, 2022 թվականից գալիս է «Սանտե Արմենի» մեծերի վերականգնողական կենտրոն։ Սոցիալական տաքսի ծառայության ներդրումից ի վեր նա անվճար տեղաշարժվում է՝ հատուկ հարմարեցված մեքենայով։ 

Ծառայության ծրագրում ներառված են Գորիս, Տեղ, Տաթև համայնքների հաշմանդամություն ունեցող անձինք։ Այն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման ապահովմանը և կյանքի որակի բարելավմանը։ 

ԵՄ աջակցությամբ գործող այս ծառայությունը ապահովում է, որ առողջապահական և վերականգնողական հիմնական ծառայությունները հասանելի լինեն Գորիս խոշորացված համայնքի յուրաքանչյուր բնակչի։

Սրանք ընդամենը մի քանիսն են Սյունիքում իրականացվող և իրականացված  ավելի քան չորս տասնյակ ծրագրերից, որոնք մաս են կազմում «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության»։ Նախաձեռնության անդամները երկօրյա այցով այցելել էին Սյունիք՝ ծանոթանալու ԵՄ անդամ երկրների և միջազգային այլ գործընկերների աջակցությամբ մարզում իրականացվող ծրագրերին։ Ծրագրի 5 տարվա բյուջեն շուրջ 200 մլն եվրո է, որից 65 մլն դրամաշնորհային, իսկ 135 մլն՝ վարկային միջոցներ են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան