Գյումրիի քաղաքապետարանի մոտ ակցիաների գործով անչափահաս ձերբակալվածներ կան

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալումից հետո քաղաքապետարանի շենքի դիմաց տեղի ունեցած իրադարձությունների առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 33 ձերբակալված կա։ Նրանք բոլորը ձերբակալվել են հանցագործության մեջ անմիջականորեն ծագած կասկածի հիմքով։

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ ձերբակալվածների նկատմամբ այս պահի դրությամբ քրեական հետապնդում առկա չէ։

Factor TV-ի հետ զրույցում ձերբակալվածների 4-ի շահերը ներկայացնող փաստաբան Հայկ Հարությունյանն ասաց, որ ձերբակալվածների մեջ նաև անչափահաս անձինք կան։ Նրանցից մեկի շահերը ներկայացնում է ինքը՝ Հարությունյանը։

Փաստաբանը տեղեկացրեց, որ Գյումրիի Ձերբակալվածների պահման վայրում 6 տեղ կա, ուստի ձերբակալված անձինք տեղափոխվել են Շիրակի մարզի  այլ քաղաքների,  ինչպես նաև Լոռու մարզի ՁՊՎ-ներ։

Նշենք, որ ձերբակալման արձանագրության մեջ ընդհանրական նշումներ են այն մասին, որ Գյումրիի համայնքապետարանի վարչական շենքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից իրականացվող  քննչական գործողությունների ընթացքում դրանց խոչընդոտելու նպատակով Գյումրիի համայնքապետարանի վարչական շենքի մոտ հավաքվել են մեծ թվող քաղաքացիներ, որոնք տարբեր գործողությունների միջոցով միջամտել են գործի քննությանն ու զանգվածային անկարգություններ են կատարել։

Ըստ ձերբակալման արձանագրությունների՝ քաղաքացիները կոչեր են հնչեցրել, արգելափակել համայնքապետարանի շենքի մուտքերը, որպեսզի հնարավոր չլինի տեղափոխել ձերբակալված ու համայնքապետարանի վարչական շենքում գտնվող անձանց, կոտրել են համայնքապետարանի վարչական շենքի հետնամասի պատուհանը, ոստիկանների նկատամամբ բռնություն են գործադրել, նրանց ուղղությամբ առարկաներ նետել։

Քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, 452-րդ հոդվածի 3-րդ մասով, այսինքն՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելը, 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով` արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը։

 

Արաքս Մամուլյան