ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը տարածաշրջանում կայունության, գործակցության նոր դարաշրջան կբացի. Արաղչի

Լուրեր

16.10.2026 | 13:01
Մինչև 2030-ը ՀՀ-ն ստանձնում է պատասխանատվությունը, Երևանը պաշտոնապես որոշում է՝ արդյո՞ք բավարար ենք անում․ Գուտերեշ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 12:44
Իրանը պատժամիջոցների տակ է, արգելված զենքերով դիտավորյալ ոչնչացնում են շրջակա միջավայրը․ Փեզեշքիան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 12:29
«Գիտուժը» պահանջում է 2027-ի բյուջեում ամբողջությամբ նախատեսել գիտության ռազմավարական ծրագրի ֆինանսավորումը
16.10.2026 | 12:14
Մեզ համար մարտահրավեր է հանքարդյունաբերությունը բնապահպանական ստանդարտին համապատասխանեցնելը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 12:01
Ձե՞ռք եք առնում, չեմ ասել՝ վաղը հայ-թուրքական սահմանը կբացվի, ասել եմ՝ չի բացառվում․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 11:53
Ռուսական հարձակման հետևանքով Ումանում հինգ մարդ է տուժել, Լուցկը մնացել առանց էլեկտրամատակարարման
16.10.2026 | 11:49
«Ուժեղ Հայաստանի» ղեկավար Նարեկ Կարապետյանի և պատգամավոր Հարություն Հարությունյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
16.10.2026 | 11:44
Չեմ կարող ասել՝ սահմանազատումը երբ կսկսվի. Մհեր Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 11:27
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ՈՒՂԻՂ
16.10.2026 | 11:19
Ալիևին ասել եմ՝ «Ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում». Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 11:06
Ռոսսելխոզնադզորը ՀՀ-ից պահանջել է կասեցնել կենդանիների կեր արտադրողի արտադրանքի՝ ՌԴ մատակարարումների հավաստագրումը
16.10.2026 | 10:55
Ուկրաինայում Starlink-ի աշխատանքը սահմանափակելու կարգադրությունը ստացվել է Սպիտակ տնից․ Reuters
16.10.2026 | 10:43
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.10.2026 | 10:30
Զելենսկին այն մարդը չէ, որի հետ մենք պետք է գործ ունենանք․ Թրամփ
16.10.2026 | 10:19
Նոր Գեղիում 16-ամյա պատանին մահացել է հրազենային կրակոցից․ հայրը և որդին ձերբակալվել են
Բոլորը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թեհրանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ օգնական Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպմանը վերահաստատել է Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կենսական նշանակություն ունեն տարածաշրջանը բնակեցնող բոլոր ազգերի համար, գրում է Mehr գործակալությունը։

Իրանական կողմի հաղորդմամբ՝ պաշտոնյաները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը, Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունությունը և տարբեր ռազմավարական ոլորտներում ապագա համագործակցության առկա հեռանկարները։

Արաղչին կրկնել է Թեհրանի դիրքորոշումը՝ հարգել երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, մերժել տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն և դիվանագիտությունը սահմանել որպես վեճերի լուծման միակ միջոց։

Իրանի արտաքին գործերի նախարարը հույս է հայտնել նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը տարածաշրջանում կայունության և համագործակցության նոր դարաշրջան կբացի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի