Բողոքի ակցիայի մասնակիցները դարձյալ փակել են Բագրատաշենի ու Գոգավանի անցակետերը բեռնատարների համար

Լուրեր

05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
05.10.2026 | 19:36
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
05.10.2026 | 19:24
Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը
05.10.2026 | 19:15
Գարեգին Բ-ին հեռացնելու նոր փորձ․ ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսում է աշխատել, ընդդիմությունը բոյկոտում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:01
Միրզոյան–Ղալիբաֆ հանդիպմանը կարևորվել է Հայաստան–Իրան ռազմավարական համագործակցության խորացումը
05.10.2026 | 18:50
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Էստոնիային
05.10.2026 | 18:42
Վահագն Ալեքսանյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար․ ովքեր են կազմում
05.10.2026 | 18:30
Գերմանիայի հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ Բեռլինին ռազմական հակամարտություն է սպառնում Ռուսաստանի հետ
05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բագրատաշենի ու Գոգավանի անցակետերը փակ են բեռնատարների համար։ Այս մասին Factor.am-ին հայտնում են այն բեռնատարաների վարորդները, ովքեր փակել են ճանապարհը։

Հիշեցնենք՝ այս տարվա հունվարի 1-ից առանց վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով, օրացուցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր (նախկինում թույլատրելի էր տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր)։ Այս փոփոխությունը վերաբերում է նաև ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնողներին։ Վարորդները պնդում են, որ 90 օրը քիչ է, որովհետև թույլատրելի ժամկետի մեծ մասն իրենք կարող են անցկացնել անցակետերում՝ հերթերի մեջ։

Մեզ հետ զրույցում նշում են, որ մարդատար մեքենաների մուտքը չեն խոչընդոտում։

«Ցանկանում ենք, որ մեր ձայնը լսելի դառնա։ Որպեսզի մեր աշխատանքն այլ ազգի վարորդներ չխլեն մեր ձեռքից, որովհետև մեծ թվով վարորոդներ էլ երթի դուրս չեն գալիս, որովհետև ՌԴ-ում իրենց մնալու օրերը լրացել են, արտաքսման վտանգի տակ են»,-նշում է վարորդներից մեկը։

Վարորդները նշում են, որ Ղազախստանը կարողացել է հասնել նրան, որ այդ կարգավորումը հանվի ղազախ վարորդների համար, հետևաբար, Հայաստանը ևս պետք է փորձի կարգավորել խնդիրը։ Նրանք պահանջում են ՌԴ-ի հետ բանակցել և փոխել օրենսդրության պայմանները, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում Ռուսաստանում կարող են գտնվել մինչև 90 օր, նախկին 180 օրվա փոխարեն։

Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր Բոլատբեկ Նաժմետդինուլին դեռևս հոկտեմբերի 10-ին հայտնել է, որ միջազգային փոխադրումներով զբաղվող Ղազախստանից վարորդները այլևս չեն ենթարկվում Ռուսաստանի միգրացիոն սահմանափակումներին։

«Մեր կառավարությունը օպերատիվ ուղիներով կապ է հաստատել Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների հետ, և որոշում է կայացվել չկիրառել միջազգային բեռնափոխադրումներով և ուղևորափոխադրումներով զբաղվող վարորդների նկատմամբ նոր միգրացիոն սահմանափակումները»,-նշել էր նա։

Հայ վարորդները դիմել են կառավարությանը, սակայն նշում են՝ դեռևս արձագանք չեն ստացել։

Տեսանյութը՝ այստեղ։