Դեսպանների այց՝ Սյունիք․ ԵՄ ներդրումները մարզում աճում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

Ինչպե՞ս վերականգնել մշակելի հողերը, ամրապնդել պարենային անվտանգությունն ու ապահովել կայուն կենսապահովում. Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բալաք գյուղում «Սերմարտադրողների և արոտօգտագործողների միավորում» կոոպերատիվի գործունեությունն ուղղված է կերարտադրության ու արոտավայրերի կառավարման բարելավմանը։ 

Նոր տեխնիկա, վերապատրաստումներ և նորարարական մոտեցումներ․  այս ամենը հնարավոր է դարձել «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության՝ բնական ռեսուրսների կայուն կառավարման բաղադրիչի շրջանակում, Գերմանիայի և Շվեյցարիայի աջակցությամբ։ 

Նախագծի հիմնական նպատակն արոտավայրերի կայուն կառավարումն է։ Դրա շնորհիվ արոտավայրերի վրա ճնշումը կնվազի, քանի որ կոոպերատիվի անդամներն ու գյուղացիներն իրենց անասնագլխաքանակի համար կերի  լրացուցիչ  աղբյուր կունենան։

Բալաքի կոոպերատիվում մշակովի տարածքները գնալով ընդլայնվում են: Եթե 2024 թվականին եղել է 97 հա, ապա այս տարի մշակել են 113 հա: Մշակովի տարածքի ընդլայնումը նոր խնդիրներ է բերում․ գյուղացիները խոսում են կոմբայնի անհրաժեշտությունից։ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության անդամները խոստացան խնդրի լուծման հնարավոր ուղիները դիտարկել։

Սոնա Հայրումյանը սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության երրորդ կուրսում։ Կաթնամթերքի վերամշակման գործընթացով հետաքրքրված է փոքր տարիքից։  

Անասնաբուժություն, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա, ֆերմերային տնտեսություն, գյուղատնտեսության մեքենայացում, կաթնաֆերմայի կառավարում, այգեգործություն․ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի ուսանողներին առաջարկում է վարպետանալ այս մասնագիտացումներով։  Գործնական պարապմունքները հնարավորություն են տալիս ավարտել՝ արդեն իսկ ունենալով աշխատանքային փորձ։  

Սիսիանի երիտասարդներին գյուղատնտեսության ոլորտում հմտություններ են օգնում ձեռք բերել Ավստրիան, Գերմանիան և Շվեյցարիան՝  «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (MAVETA) ծրագրի միջոցով։

Նոր սարքավորումների, արդիականացված լաբորատորիաների և թիրախային պրակտիկայի ծրագրերի շնորհիվ ուսանողները սովորում են ժամանակակից և խելացի գյուղատնտեսություն։ 

Սրանք ընդամենը մի քանիսն են Սյունիքում իրականացվող և իրականացված  ավելի քան չորս տասնյակ ծրագրերից, որոնք մաս են կազմում «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության։ Նախաձեռնության անդամները երկօրյա այցով այցելել էին Սյունիք՝ ծանոթանալու ԵՄ անդամ երկրների և միջազգային այլ գործընկերների աջակցությամբ մարզում իրականացվող ծրագրերին։ Ծրագրի 5 տարվա բյուջեն շուրջ 200 մլն եվրո է, որից 65 մլն-ը՝ դրամաշնորհային, իսկ 135 մլն-ը՝ վարկային միջոցներ են։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Անի Թամրազյան