Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է՝ դատարան կալանքի տարվելու նպատակով․ պաշտպանը որոշ մանրամասներ է հայտնում

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

Գյումրիի քաղաքապետ Ղուկասյանը ձերբակալվել է՝ կալանքի տարվելու նպատակով։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը։ Սա նշանակում է, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նա տարվում է Հակակոռուպցիոն կոմիտե, որպեսզի նրան մեղադրանք ներկայացվի, որից հետո դատարան կներկայացվի նրան կալանավորելու միջնորդություն։

Նշենք, որ այս ռեժիմով անձին ձերբակալելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը պետք է ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում դատարան կալանքի միջնորդություն ներկայացնի, և ձերբակալումը չի կարող տևել ավելի երկար, քան 24 ժամը։ Այսինքն՝ եթե Ղուկասյանի անազատության մեջ գտնվելու պահից 24 ժամվա ընթացքում նրա վերաբերյալ կալանքի որոշում չլինի, ապա պետք է ազատ արձակվի։

Ղուկասյանի վերաբերյալ գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք ստանալուն։ Քննչական կոմիտեն նաև ձայնագրություն է հրապարակել, որում Ղուկասյանին վերագրվում է գումարի վերաբերյալ ինչ-որ խոսակցություն։ Փաստաբանի խոսքով՝ Վարդան Ղուկասյանը հայատարարել է, որ ինքն ուրախ կլինի, եթե գործով բացահայտվի, թե ով ինչ է արել։

«Այսինքն՝ եթե ինչ-որ մեկը հանցագործություն է արել, ապա դրա բացահայտումը մինաշնանակ ողջունելի է»,- Ղուկասյանի խոսքը փոխանցեց Արամայիս Հայրապետյանը։

Մեր դիտարկմանը, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է Ղուկասյանի ու ևս մեկ անձի միջև գումարի վերաբերյալ խոսակցության ձայնագրություն, փաստաբանն ասաց, որ հրապարակված ձայնագրության մեջ կաշառք պահանջելու մասին խոսակցություն չկա։

«Ինքը գումարի մասին է խոսում։ Թե ինչ գումարի մասին է խոսում, դա կաշառքի հետ առհասարակ կապ չունի»,- ասաց Արամայիս Հայրապետյանը՝ նշելով, որ հրապարակված ձայնագրության մեջ ո՛չ կաշառք պահանջելու, ո՛չ տալու մասին խոսք չկա։

«Իսկ ինձ մոտ եղած փաստաթղթերի մեջ խոսքը գնում է 2024 թվականի դեկտեմբերին, 2025 թվականի փետրվարին կատարված գործողությունների մասին, իսկ Վարդան Ղուկասյանը ո՛չ 2024 թվականի դեկտեմբերին, ո՛չ 2025-ի փետրվարին Գյումրու քաղաքապետ չի եղել։

Նշենք, որ Ղուկասյանին չի կարող վերագրվել կաշառք ստանալու մեղադրանք մի ժամանակահատվածի համար, երբ նա պաշտոնյա չի եղել, ուստի փաստաբանից փորձեցինք հստակեցնել՝  ձայնագրության մեջ Ղուկասյանի՝  քաղաքապետ եղած ժամանակահատվածում տեղի ունեցած զրույց չէ՞։ Հարցին ի պատասխան Արամայիս Հայրապետյանն ասաց, որ ինքը ձայնագրությանը ծանոթ է լրատվամիջոցներից, բայց իր մոտ եղած փաստաթղթերում 2024-ի դեկտեմբերի և 2025-ի փետրվարի գործողություններ են։

«7 դրվագից 6-ում  լրիվ ուրիշ մարդու և ուրիշ ժամանակահատվածի մասին է խոսքը, իսկ 1 դրվագում, որքան գրածից հասկանում եմ, խոսք կա, իբր, հովանավորչության համար ինչ-որ ակնարկի մասին»,- ասաց Հայրապետյանը՝ նշելով, որ իր մոտ միայն ձերբակալման և ոչ թե մեղադրանքի որոշում է։

Ձայնագրության մեջ Վարդան Ղուկասյանին վերագրվում է նաև խոսակցություն այն մասին, որ եկեղեցուն, նկարիչներին պարտք է։ Պաշտպանից հետոաքրքվեցինք, թե ինչի՞ մասին է խոսքը։ Հայրապետյանն ասաց, որ իրենք այդ մասով պարզաբանում կտան։

«Բայց ամեն դեպքում այդ ձայնագրության մեջ որ ասում են Ա-ից կաշառք է պահանջել կամ ստացել է, ես նման տեղեկություն չունեմ։ Քանի որ ամեն ինչ շատ արագ ստացվեց, այս պահին չեմ կարող լրացուցիչ մեկնաբանություն տալ»,- ասաց փաստաբանը։

 

Արաքս Մամուլյան