«Հորս արև, ասա 5 հոգի բերում ա, թող 100 հազար տա»․ գումարով հավաքին մասնակցելու թեմայով ձայնագրության առթիվ վարույթ է նախաձեռնվել

Լուրեր

04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:26
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
04.08.2026 | 11:56
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել երեկ համացանցում հայտնված ձայնագրությունների առթիվ, որում առերևույթ խոսակցություններ են հավաքին գումարի դիմաց մասնակցելու վերաբերյալ։

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ համացանցում հայտնված ձայնագրությունների առթիվ վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Նշենք, որ համացանցում երեկ հայտնվել են ձայնագրություններ, որոնցում խոսակցություններ են գումարի դիմաց ինչ-որ երթի մասնակցելու վերաբերյալ։

Զրուցակիցներից մեկն ասում է, որ 20 000 դրամ աշխատելու տարբերակ է առաջարկում։

-«Իջնում ես քաղաք, մեր Գևորիկն ա կազմակերպում։
-Ի՞նչ Գևորիկ։
– Մեր Սամվել հոպարի։ Երթ ա։ Ընդեղ, մի մոմենտ երևա։
– Ապեր, հորս արև, ասա 5 հոգի բերում է, թող 100 հզ տա։
-10 000 ա, ես եմ ասել 20 000 տուր, հորս արև, տենց չի լինի։
– Ասա 10 հոգի բերում ա։
– Հենց հիմա բեր, հորս արև, 100 000 տա, շան տղա ըլնեմ, ասեմ, հանի, դնի ջեբդ։
-10 հոգի՞։
-Արա, ինչքան բերեց, հանի, դնի ջեբդ, էթալու ա ընդեղ՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտ։
-Չէ, էթանք Շինարարներ։
-Ախպերս, իջեք Արամ Խաչատրյան, ինքը ընդեղ ա, ասեմ հաշվի, տա ձեռդ՝ առանձին քեզի։
-Չէ, դե տենց կբռնվենք, թող գա, 100 հզ տա, 10 հոգի վեկալեմ, գնանք։
-Մի ժամից ա, 4-ին պիտի ընդեղ լինեն։
– Աղջիկ-մաղջիկ կլինի չէ՞։
-Տատի-աղջիկ, ինչ ուզում ա լինի, մի հոգին 10 000։
-Դե զանգի, ասա էսա ղրգում ա։ Ասա Հակոբը էսա 10 հոգի ղրգում ա, 100-ը գա վեկալի։

Ձայնագրություններն ամբողջությամբ՝ հետևյալ հղումով։

Ձայնագրությունների հրապարակմանը և ՔԿ-ի կողմից վարույթ նախաձեռնելուն ավելի ուշ արձագանքել է «Մեր ձևով» շարժման խոսնակը։  Մարիանա Ղահրամանյանը ֆեյսբուքյան էջում հակիրճ գրառում է արել․ «Ենթադրաբար, ԱԱԾ սպա Գևորիկը հանձնարարությունը լավ չի կատարել ու չի խոսում Տաշիրի բարբառով»։

Արաքս Մամուլյան