Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների՝ մեր Սուրբ Եկեղեցին անսասան է․ Գարեգին Բ-ն օրհնեց «Մեր ձևով» շարժման մասնակիցներին

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Հոկտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունը բաշխեց «Մեր ձևով» շարժման կողմից դեպի համայն հայության հոգևոր կենտրոն կազմակերպված ուխտագնացության հազարավոր մասնակիցներին։

Միածնաէջ Մայր Տաճարում Նորին Սրբության հանդիսապետությամբ կատարվեց միասնական աղոթք, որից հետո Վեհափառ Հայրապետն իր պատգամը բերեց ներկա ուխտավոր ժողովրդին։

«Սիրելի ուխտավոր զավակներ,

Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք Ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղից սերնդեսերունդ հայոց կյանքին փոխանցվել են տերունաշնորհ հավատքը, հայրենանվիրումն ու ազգային ոգին:

Ձեր ուխտագնացությունը դեպի Սուրբ Էջմիածին վկայում է ձեր սիրո և անսակարկ նվիրվածության մասին հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին և ազգային արժեքները։ Սուրբ Էջմիածնով է դարերի հոլովույթում միշտ միասնական ու աննկուն մնացել մեր ժողովուրդը։

Այսօր մեր հայրենիքը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև։ Արտաքին ծանր սպառնալիքները զուգակցվում են ազգային արժեքների և ինքնության նվիրագործված ընկալումների խեղմամբ, ներքին պառակտվածությամբ, որն ավելի է խորանում անհանդուրժողության ու ատելության սերմանումով՝ առաջ բերելով նոր բաժանումներ։

Մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով, կեղծ ու շինծու մեղադրանքներով ազատազրկվում նվիրյալ հայորդիներ, եկեղեցականներ՝ Տ․ Միքայել արք․ Աջապահյանը, Տ․ Բագրատ արք․ Գալստանյանը, Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշյանը, Տ․ Գարեգին քհն․ Արսենյանը, ազգային մեծանուն բարերար Տիար Սամվել Կարապետյանը և այլ քաղաքացիական անձեր։ Մեր սերը, մեր աղոթքները նրանց հետ են, և հավատում ենք, որ Աստծո օգնությամբ կարող կլինենք վերականգնել արդարությունը, որպեսզի ազատ արձակվեն ապօրինաբար բանտարկված մեր զավակները, մեր եղբայրներն ու քույրերը։

Սիրելիներ, Մեր գնահատանքն ենք բերում ամենքիդ՝ հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին դրսևորած ձեր հավատարմության և այս խռովահույզ օրերին հոգևորականներին ցուցաբերած զորակցության համար։ Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների՝ մեր Սուրբ Եկեղեցին անսասան է, հզոր՝ հավատավոր մեր ժողովրդով և նույն նախանձախնդրությամբ շարունակելու է արդյունավորել տերունավանդ իր առաքելությունը՝ հետամուտ լինելով նաև մեր ազգի և հայրենիքի շահերի պաշտպանությանը։

Մեր կոչն է հավատավոր Մեր զավակներին՝ ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև, այլ առաջ ընթանալ առաքելապատվեր քաջությամբ, թե՝ «Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ` զորության, սիրո և զգաստության» (Բ Տիմ. 1.7)։ Միասնաբար, համատեղ ջանքերով ամրապնդենք հույսն ու հավատը մեր կյանքում, բարին ու խաղաղությունը մեր երկրում։

Համերաշխությամբ ու միաբանությամբ կարող պիտի լինենք իրագործելի դարձնել պետության հզորացման և հայրենիքի շինության մեր համընդհանուր տեսիլքները։

Աղոթում ենք, որ Ամենակալ Աստված Իր Սուրբ Աջով պահպանի մեր հայրենիքը, Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և զորացնի մեր ժողովրդին՝ աննկուն ոգով դիմագրավելու բոլոր մարտահրավերները։ Թող Տերը ապահովություն ու բարօրություն պարգևի ազգիս հայոց ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի այսօր և միշտ և հավիտյանս. ամեն։

Ձեր ուխտն ի կատար, սիրելիներ»։