Համակարգում կարող է լինել միայն մեկ արտոնյալ և այդ մեկը բարեվարք, անկաշառ և պրոֆեսիոնալ քրեակատարողական ծառայողն է․ Սրբուհի Գալյան

Լուրեր

08.06.2026 | 17:31
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» հետ բանակցում է առանց գործակալի
08.06.2026 | 17:29
ՀՀ նախագահը շնորհավորել է ՔՊ-ին և խորհրդարան անցած ուժերին
08.06.2026 | 17:24
Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ընտրությունները ոչ լեգիտիմ է համարում
08.06.2026 | 17:17
Արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան ընտրողների վրա․ Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:15
«Բոլորին դեմ եմ»-ը ընտրությունների արդյունքները արդար և թափանցիկ չի համարում
08.06.2026 | 17:13
ՌԴ-ն ուզում էր կիրառել բոլոր գործիքները ՀՀ-ն իր ազդեցության գոտում պահելու․ պորտուգալացի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:10
ԲՀԿ-ն ասուլիս է հրավիրել. ՈւՂԻՂ
08.06.2026 | 17:07
«Ռեալը» երկու տրանսֆեր է իրականացրել․ աղբյուր
08.06.2026 | 17:05
Խուզարկությամբ հայտնաբերվել է Տաշիր համայնքի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
08.06.2026 | 16:58
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՔՊ-ի հաղթանակի առիթով
08.06.2026 | 16:50
Գագիկ Ծառուկյանը Հանրայինից 6 մլն դրամ է պահանջում՝ մայիսի 24-ի ռեպորտաժի համար
08.06.2026 | 16:44
Փաշինյանը հաղթեց․ տարածաշրջանի ապագան դեռ գրվելու փուլում է․ Դոնալդ Տուսկ
08.06.2026 | 16:40
Զախարովան հայտարարել է, թե Հայաստանում ընտրություններն անցկացվել են «ընդդիմության նկատմամբ ճնշումների ու Արևմուտքի միջամտության պայմաններում»
08.06.2026 | 16:33
Թրամփն Իսրայելին ու Իրանին «կրակոցներն անհապաղ դադարեցնելու» կոչ է արել
08.06.2026 | 16:27
ԲՀԿ-ն վերահաշվարկ է սկսել․ պնդում է՝ կան անհամապատասխանություններ արձանագրությունների և ԿԸՀ-ում նշված տվյալների միջև
Բոլորը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրեակատարողական ծառայության 106-րդ տարեդարձի և ՔԿ ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ։

«Քրեակատարողական ծառայության հարգելի´ աշխատակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա և ծառայության հիմնադրման 106-րդ տարեդարձի կապակցությամբ։

Սիրելի´ ծառայողներ, դուք իրականացնում եք մի աշխատանք, որը պահանջում է բարձր պատասխանատվություն, կարգապահություն և նվիրում։ Ձեր ծառայությունը կարևոր դեր ունի արդարադատության համակարգի կայացման և հասարակության անվտանգության ապահովման գործում։

Բազմիցս ընդգծել եմ, որ քրեակատարողական ծառայության համակարգում կարող է լինել միայն մեկ արտոնյալ և այդ մեկը բարեվարք, բարեխիղճ, անշահախնդիր, անկաշառ և պրոֆեսիոնալ քրեակատարողական ծառայողն է։

Կցանկանամ, որ այս միտքն ընդունեք ի գիտություն և այն դարձնեք ձեր ամենօրյա աշխատանքի կարգախոսը:

Շնորհակալություն եմ հայտնում ձեր նվիրվածության և հետևողական աշխատանքի համար։

Շնորհավո՜ր տոնդ, քրեակատարողական ծառայող»,-նշվում է ուղերձում: