«Ձեր կատարած աշխատանքն անձնվեր և անձնուրաց է»․ Ծովինար Թադևոսյանի ուղերձը՝ Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ

Լուրեր

03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
Բոլորը

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի շնորհավորական ուղերձ է հղել Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ։

«Հարգելի՛ գործընկերներ,

Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Քրեակատարողական ծառայողի օրվա և Քրեակատարողական ծառայության կազմավորման 106-ամյակի առթիվ: Այս օրը բոլորիս համար առանձնահատուկ նշանակություն ունի. այն ոչ միայն առիթ է՝ հիշելու և վերագնահատելու ծառայության անցած ուղին, այլև ևս մեկ հնարավորություն է՝ արժևորելու ձեր ներդրումն ու նվիրումը:

Ձեր կատարած աշխատանքը հատուկ տեղ ունի պետական ծառայության համակարգում, այն պահանջում է ոչ միայն մասնագիտական պատրաստվածություն, այլև ամուր կամք, համբերություն և մարդասիրություն: Դուք ամեն օր իրականացնում եք պատասխանատու և բարդ առաքելություն՝ ապահովելով օրենքի գերակայությունը՝ միաժամանակ ստեղծելով նախադրյալներ ազատազրկված անձանց վերասոցիալականացման համար: Այդ աշխատանքը պատշաճ իրականացնելու ճանապարհին բոլորիս ցանկանում եմ ուժ, տոկունություն, համբերատարություն, նոր գիտելիքներ ձեռք բերելու և ինքներս մեզ վրա մշտապես աշխատելու և բացասական կողմերը շտկելու պատրաստակամություն և իմաստություն:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ծառայողներին և աշխատակիցներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում՝ պետության կողմից որդեգրված քաղաքականությունը լավագույն կերպով իրականացնելու, օրինականությունը ամրապնդելու, Քրեակատարողական ծառայողի և պետության դերը բարձր պահելու համար: Հաշվի առնելով ծառայության բոլոր ռիսկերը, մարտահրավերները և բարդությունները՝ Ձեր կատարած աշխատանքն իրոք որ անձնվեր և անձնուրաց է։ Մենք միասին պետք է հասնենք այն իրականությանը, որ ձեզ պես պետականամետ, ազնիվ, բարեվարք ծառայողները և աշխատակիցներն այս համակարգում լինեն օրակարգ թելադրող, մշակույթ ստեղծող և օրինակ մյուսների համար։ Ձեր բոլորի նվիրված աշխատանքի արդյունքում է, որ մենք այսօր կարող ենք խոսել մեր ձեռքբերումների, դրական փոփոխությունների և հաջողությունների մասին։

Բայց բացի հաջողություններ արձանագրելուց և դրանցով մոտիվացվելուց՝ մենք պետք է լինենք մեր ամենամեծ քննադատը, բարձրաձայնենք և առերեսվենք մեր խնդիրների հետ, որը միակ ճանապարհն է՝ դրանք գիտակցելու և լուծման ուղղությամբ աշխատանքներ տանելու համար։

Ցանկանում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել նաև քրեակատարողական նախկին ծառայողներին, որոնք իրենց կարևոր ներդրումն են ունեցել համակարգի կայացման և զարգացման գործում։

Թող ձեր ընտանիքներում տիրեն սերը, առողջությունը և բարօրությունը, իսկ մեր հայրենիքում՝ խաղաղությունը, կայուն զարգացումն ու անսասան պետականությունը:
Շնորհավոր տոնդ, Քրեակատարողական ծառայո՛ղ»,-նշվում է ուղերձում: