ՀՀ-ն կարող է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել հաջորդ ամիս, գուցե նաև հաջորդ տարի. դա մեր պաշտոնական քաղաքականությունն է․ Միրզոյան

Լուրեր

03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Deutsche Welle-ին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցադրումների, պատասխանել է նաև այն հարցին, թե  Հայաստանը երբ է պատրաստվում ԵՄ-ին անդամակցության պաշտոնական դիմում ներկայացնել։

«Մենք օրենք ունենք, Ազգային ժողովն իրավական ակտ է ընդունել, որը պարտավորեցնում է Կառավարությանը ձգտել ԵՄ անդամակցության։ Չեմ կարող ճշգրիտ ասել, թե երբ կներկայացնենք դիմումը։ Դա կարող է լինել հաջորդ ամիս, կարող է լինել նաև հաջորդ տարի։ Դա կախված է բազմաթիվ գործոններից։ Բայց, ինչպես արդեն ասացի, սա մեր պաշտոնական քաղաքականությունն է», – ասել է Միրզոյանն ու նշել, որ մինչ անդամակցության դիմում տալն ու ԵՄ-ից պատասխանի սպասելը, Երևանն ակտիվորեն սկսել է համագործակցել ԵՄ մարմինների հետ և արդեն իսկ խորացրել է երկկողմ հարաբերությունները։

«Երկու երկրների միջև գործում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), և արդեն իսկ սկսել ենք վիզաների դյուրացման գործընթացը, և կարծում եմ, որ այն լավ է ընթանում։ Հայաստանն ու Բրյուսելը ներկայում համակարգում են մի շարք նոր փաստաթղթեր և ավարտել են գործընկերության նոր ծրագիրը, որը նախատեսվում է ստորագրել առաջիկա երեք ամիսների ընթացքում»,- հավելել է Հայաստանի արտգործնախարարը։

Ապա Միրզոյանը նկատել է, որ «ՀՀ-ի և ԵՄ-ի միջև շատ բաներ են տեղի ունենում, և դա նույնպես հետաքրքիր է ընդգծել․ մենք տեսնում ենք, որ ՀՀ քաղաքացիները մեզանից պահանջում են առաջ շարժվել։ Մենք լսում ենք նրանցից որոշ քննադատություններ հնարավոր ուշացումների և երկարատև ընթացակարգերի վերաբերյալ»։

ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի չեղարկման մասին հարցին Միրզոյանը պատասխանել է, որ իրատեսական ժամկետ է համարում մեկից երկու տարին։

«Իսկ հիմա եկեք խոսենք «Սենյակում մեծ սպիտակ փղից՝ Ռուսաստանից»։ Ինչպե՞ս է Մոսկվան արձագանքում ԵՄ-ի հետ ձեր համագործակցությանը։ Դա նրան դուր չի գալիս, այնպես չէ՞»՝ հարցին Միրզոյանը պատասխանել է․ «Միգուցե, ես դա չեմ բացառում»։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի