Դատավճիռ՝ Ծիծեռնակաբերդ Աննա Հակոբյանի այցելության ժամանակ տեղի ունեցած միջադեպի գործով

Լուրեր

01.04.2026 | 11:39
«Պատիվ ունեմ» խմբակցությունը խորհրդարանական լսումներ է հրավիրել ՀՀ Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ
01.04.2026 | 11:36
«Նոայի» դարպասապահը Կոնգոյի ԴՀ-ի հավաքականի կազմում նվաճել է ԱԱ-2026-ի ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 11:27
Իրանի ԱԳ նախարարը հաստատել է, որ Ուիթկոֆից ստացել է «ուղղակի հաղորդագրություններ», սակայն «դա չի նշանակում բանակցություն»
01.04.2026 | 11:18
Լարված իրավիճակ թիվ 94 մանկապարտեզում. տնօրենը փակվել է աշխատասենյակում և դուռը չի բացում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 11:11
Արգենտինայի ու Բրազիլիայի հավաքականների հաղթանակները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 11:05
Հինգ վագոն հացահատիկ կուղարկվի Հայաստան Ադրբեջանի տարածքով
01.04.2026 | 10:57
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով
01.04.2026 | 10:49
Ղրիմում Ան-26 ռազմական ինքնաթիռ է կործանվել. 29 մարդ զոհվել է
01.04.2026 | 10:40
Երեխաս գալիս է տուն, ասում է` տնօրենը անվայելուչ բառերով է խոսում դաստիարակների հետ. ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 10:32
Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներին
01.04.2026 | 10:23
Հայաստանի հավաքականի վերջին մրցակիցն Ազգերի լիգայում հայտնի է
01.04.2026 | 10:18
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հասել է իր նպատակներին և «շուտով» կդադարեցնի Իրանի վրա հարձակումները
01.04.2026 | 10:10
Հայտնի են ԱԱ-2026-ի բոլոր մասնակիցներն ու խմբերի վերջնական կազմերը
01.04.2026 | 09:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
01.04.2026 | 09:40
Իտալիան 3-րդ անգամ անընդմեջ բաց կթողնի աշխարհի առաջնությունը, ևս 4 եվրոպական հավաքական նվաճել է ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2024թ․ ապրիլի 24-ին վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և նրա դստեր՝ Արփի Փաշինյանի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպից շուրջ մեկ տարի անց, մայիսի 7-ին, գործով դատավճիռն է հրապարակվել։ Դատավորը որոշել է 375 հազար դրամ տուգանք սահմանել մեղադրյալ Տիգրան Դերմոյանի նկատմամբ։

«Դատարանը հաստատված համարելով հանցագործության և դրա կատարման մեջ Դերմոյանի մեղքի ապացուցված լինելը, գտնում է, որ նա ենթակա է պատժի կատարած հանցանքի համար»,- նշվում է դատավճռում։

Վարույթը հարուցվել էր առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու առթիվ։ 7 անձ էր ձերբակալվել, սակայն դեպքից 2 օր անց միայն Տիգրան Դերմոյանին մեղադրանք առաջադրվեց, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը։ Վերջինիս հագին առկա սև գույնի սպորտային կիսաթև բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել էր Ազգային ժողովրդական բևեռի այցեքարտը։

Ըստ մեղադրանքի՝ 2024-ի ապրիլի 24-ին Դերմոյանը շուրջ 10 րոպե տևողությամբ հնչեցրել էր հետևյալ հրապարակային վանկարկումները. «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թշնամի», «Նիկոլ թուրք», որոնք հեռարձակվել են ուղիղ եթերով։

Դատարանում հարցաքննվել են նաև Աննա Հակոբյանի անվտանգության աշխատակիցները։ Վկա Գրիգոր Կարապետյանը հայտնել է, որ այդ օրը ծառայություն է իրականացրել «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի մոտ և ծառայության ընթացքում՝ մոտավորապես ժամը 12։00-ի սահմաններում, ԱԺԲ-ի անդամներն են գնացել և քայլել դեպի խորան՝ ծաղիկներ խոնարհելու, այդ ժամանակ ամեն ինչ հանգիստ է եղել, ինչ-որ արտառոց բան չեն նկատել, այնուհետև՝ րոպեներ անց, լսել են վանկարկումներ՝ «դավաճան» և այլն, որից հետո ներս են մտել խորան և տեսել են այնտեղ բղավողների մի խմբի և առաջին տիկնոջը երեխայի հետ, ու փորձել են իրավիճակը հանդարտեցնել, որ այդ ամենը չշարունակվի։ Նշել է, որ իր կարծիքով, այնտեղ խաղաղ կոչեր ու հայտարարություններ չէին հնչում։ Հայտնել է, որ առաջինը ինքն է արձագանքել բղավոցներին ու գնացել դեպի խորան, չի նկատել, որ Աննա Հակոբյանը սադրել է հավաքվածներին կամ ինչ-որ բան է ասել նրանց։

Վարչապետի տիկնոջ անվտանգության մյուս աշխատակիցը՝ Արամ Հովսեփյանը նշել է, որ իրենք փորձել են հանգստացնել վանկարկողներին, սակայն նշված անձիք չէին հանդարտվում, Տիգրան Դերմոյանը նույնպես գտնվել է այնտեղ և կոչեր է հնչեցրել, մասնավորապես «թուրք», «դավաճան», որից հետո իրենց ճանապարհը բացել են, որպեսզի Աննա Հակոբյանը ծաղիկը խոնարհի և դուրս գա, վերջինիս դուրս գալուց մի քանի րոպե անց իրավիճակը հանդարտվել է։

Վկան նշել է, որ հավաքվածների վանկարկումներից Աննա Հակոբյանի դուստրը վախեցել և կաշկանդվել էր։ Միջադեպի վերաբերյալ armtimes.com-ը, որի գլխավոր խմբագիրն Աննա Հակոբյանն է, գրել է, որ տեղի ունեցածը բացասաբար է ազդել երեխայի վրա, որը հուզվել է կատարվածից:

Դերմոյանը ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ, օգտվելով իր դատավարական իրավունքից, հրաժարվել է ցուցմունք տալուց: Դատարանն արձանագրել է, որ քրեական գործի դատաքննության ընթացքում հետազոտված թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ որևէ ապացույց մեղադրանքի կողմից չի ներկայացվել առ այն, որ մինչև հանցանքի կատարում սկսելը՝ Տիգրան Դերմոյանը և այլ անձինք նախնական համաձայնություն են ձեռք բերել գործողությունները կատարելու շուրջ, չի հաստատվել նախնական համաձայնություն ձեռք բերելու փաստը։

Դատավորը նշել է, որ քրեական գործով հաստատված հանգամանքներին ճիշտ քրեաիրավական գնահատական չի տրվել, գտել է՝ ապացուցված է, որ մեղադրյալը ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային խոսք է տարածել։

Factor.am-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնել են, որ շարունակվում են դեպքի հնարավոր այլ մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքները։ Նախաքննական մարմինը չի բացահայտում հարցաքննված անձանց շրջանակը։

Ե՛վ մեղադրողը, և՛ պաշտպանը վերաքննիչ բողոքներ են ներկայացրել դատարան։ Դատախազությունը 2 տարվա ազատազրկում է պահանջում, իսկ փաստաբանը՝ արդարացում։

 

Եվգենյա Համբարձումյան