Հայաստանը, օգտագործելով իր դիրքը, կարող է լինել Եվրոպայի և Ասիայի միջև խաչմերուկի մի մասը. ՄԹ դեսպան

Լուրեր

03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
Բոլորը

Հայաստանն աշխարհագրական առումով գտնվում է ռազմավարական դիրքում և օգտագործելով այդ դիրքը՝ կարող է լինել Եվրոպայի և Ասիայի միջև խաչմերուկի մի մասը, ուստի այն արագորեն դառնում է դինամիկ և գրավիչ վայր՝ միջազգային բիզնեսի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի ներդրումային խորհրդի կազմակերպած «Միջազգային առևտրի և ներդրումների ֆորում»-ի ընթացքում նման կարծիք է արտահայտել Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը։

Ելույթի սկզբում դեսպանը շնորհակալություն է հայտնել Վերակառուցման և զարգացման բանկին (ՎԶԵԲ) և Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն»-ին՝ միջոցառումը կազմակերպելու համար Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։

«Հայաստանը գտնվում է ուշագրավ փոխակերպման մեջ։ Մենք տեսնում ենք բարեփոխումների վրա հիմնված օրակարգ։ Կարծում եմ, որ Հայաստանը և հայերը միշտ ունեցել են ձեռնարկատիրական ոգի, բայց հիմա ես իսկապես կարող եմ զգալ, թե ինչպես է այդ ոգին կենդանանում նոր ձևով։ Հայաստանը գտնվում է ռազմավարական դիրքում և օգտագործելով այդ դիրքը՝ կարող է լինել Եվրոպայի և Ասիայի միջև խաչմերուկի մի մասը, ուստի այն արագորեն դառնում է դինամիկ և գրավիչ վայր՝ միջազգային բիզնեսի համար»,- ընդգծել է դեսպան Ալեքսանդրա Քոուլը։

Նա հպարտությամբ արձանագրել է, որ Միացյալ Թագավորությունը Հայաստանի զարգացման այս ճանապարհորդության երկարամյա գործընկերն է։

«Մենք աջակցում ենք այս երկրում ավելի մրցունակ և կենսունակ բիզնես միջավայրի ստեղծմանը։ Այսօրվա հավաքը ավելին է, քան պարզապես ֆորում։ Այն իրականում գործողությունների հարթակ է։ Հուսով ենք, որ այն միավորում է բիզնես առաջնորդներին, քաղաքականության մշակողներին, ներդրողներին Հայաստանից և արտասահմանից՝ հնարավորություններ տալով ուսումնասիրելու և գործընկերություններ հաստատելու, ամբողջ տարածաշրջանում առևտրի և ներդրումների ապագան ձևավորելու համար։ Մենք ցանկանում ենք տեսնել ավելի շատ գործողություններ այն ոլորտներում, որտեղ նորարարությունը, ձեռներեցությունը և միջազգային համագործակցությունը կարող են ծաղկել, որովհետև երբ մենք ներդրումներ ենք կատարում Հայաստանում, մենք ներդրումներ ենք կատարում դիմադրողականության, նորարարության և համատեղ բարգավաճման ապագայում»,- նշել է դեսպան Ալեքսանդրա Քոուլը։