Ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը և նրա որդին
Հասարակություն
17.10.2025 | 13:03
Ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը և նրա որդին: Այս մասին Factor.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանի փոխանցմամբ՝ նրանք ձերբակալվել են քննվող քրեական վարույթի շրջանակներում։
«Վարուժան Ներսիսյանը մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև նախկին քաղաքապետի որդին»,- հաստատեց Օհանջանյանը։