Ռուսներն են Շահրամանյանին ուղղաթիռով ՀՀ բերել, ինչո՞ւ ԼՂ ղեկավարներին էլ չփրկեցին, այլ հանձնեցին Ադրբեջանին․ Գագիկ Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
Բոլորը

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը Factor TV-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել պատերազմի ընթացքից, և պատասխանել մի շարք կարևոր հարցերի՝ ձախողված օպերացիաների, Շուշիի անկման, դավաճանության դեպքերի և այլնի մասին։ 

Արդյո՞ք ՀՀ վարչապետը չի ունեցել մողքի իր բաժինը պարտության մեջ, հետաքննությունը տվե՞լ է այս հարցի պատասխանը․ «Բանակը պահանջել է վարչապետից ՍՈւ կործանիչներ, նա գնել է, բայց պատերազմի ժամանակ դրանք օդ չեն բարձրացել, որ չխփվեն, մեղավորը Փաշինյա՞նն է, թե՞ ԳՇ պետը»,-ասում է Գագիկ Մելքոնյանը։ 

Նա պատմում է, որ պատերազմի ժամանակ Սամվել Բաբայանը օպերացիա է առաջարկել, որի արդյունքում Ադրբեջանի զորքը կարող էր կտրվել թիկունքից, սակայն Մովսես Հակոբյանը հրաժարվել է, և այդ գործողությունը ձախողվել է։ Ըստ նրա՝ Սամվել Բաբայանը նաև դիմել Արայիկ Հարությունյանին՝ անցակետ դնել, որպեսզի մարդիկ ԼՂ-ից դուրս չգան, սակայն նախագահը չի համաձայնել։  Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ պատերազմի մասին նախապես տեղեկություն է ստացված եղել․ «Արայիկ Հարությունյանը բերանից թռցրել է՝ սեպտեմբերի 26-ի երեկոյան գիտեինք, որ Ադրբեջանը հարձակվելու է»։

Հայկական կողմը մեծ կորուստներ է ունեցել առաջին օրերին․ «Հենց պատերազմն սկսվել է, Ադրբեջանը շարքից հանել է ՀՕՊ-ը, զինվորականները չեն հասցրել տեղփոխ անել։ Պատերազմում ՌԴ-ին դիմեցինք, որ օգնի, մեզ ասաց՝ ԼՂ-ն ՀՀ-ի տարածք չի, չմիջամտեց, նրա տված 9 ԲՈւԿ-ից 1-ն էր աշխատում։ ՌԴ-ն «գերազանց ձևով» հայաթափեց Արցախը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ գերիներին էլ ռուսները հանձնեցին»,- ասում է Գագիկ Մելքոնյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան