Էրդողանը ցավակցել է Պոլսո հայոց պատրիարքին հոր մահվան կապակցությամբ
Քաղաքականություն
16.10.2025 | 17:12Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին և ցավակցություն հայտնել նրա հոր՝ Հակոբջան Մաշալյանի մահվան կապակցությամբ։
Յակոբջան Մաշալյանի հուղարկավորության արարողությունը տեղի է ունենալու Սուրբ Աստվածածին աթոռանիստ Մայր եկեղեցում։
Հանգուցյալի մարմինը պիտի ամփոփվի Բալըքլըի հայկական գերեզմանատան ընտանեկան դամբարանում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի