Տեր Արամ քահանա Ասատրյանը հարցաքննվել է

Լուրեր

05.10.2026 | 11:13
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
Բոլորը

Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը հարցաքննվել է: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

Տեր Արամ քահանա Ասատրյանը հարցաքննվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում:

Ե՞րբ է քահանան հարցաքննվել, Արագածոտնի թեմի առաջնորդարանում խուզարկություններից առա՞ջ, թե՞ հետո. այս հարցերի վերաբերյալ իրավապահ կառույցից մանրամասներ չեն հայտնում:

Factor.am-ը տեղեկացավ, որ Տեր Արամ քահանա Ասատրյանն այս պահին Հովհաննավանքում չէ, այլ Երևանում: Նշենք, որ հոգևոր հովիվը Հանրային ՀԸ եթերում պնդել էր, որ ինքը մասնակցել է ընդդիմության 2021 թվականի գրեթե բոլոր ցույցերին, բայց ոչ իր կամքով:

«Հրահանգը եղել է, որ պետք է մասնակցեմ բոլոր ցույցերին: Եթե չգնայի, խնդիրներ կլինեին, պետք է բացատրեի` ինչու չեմ գնում, ուրեմն քաղաքական հայացքներ ունեմ, եթե չեմ գնում: Այդ պահի թելադրանքը վերևից այդպիսին էր,- ասել էր Տեր Արամ քահանա Ասատրյանը:

Նրա այս հայտարարության հիման վրա «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ և նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, թեմի տասնյակ հոգևորականների բնակարաններում, առգրավել համակարգիչներ, փաստաթղթեր և այլ իրեր: Հոգևորականները բերման են ենթարկվել, թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է երկու ամսով: Նշենք, որ կալանավորված եպիսկոպոսը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:

Արփի Հակոբյան