Ֆերմերներն ահազանգում են, պաշտոնյանները՝ հերքում․ դաբաղի հետքերով

Լուրեր

30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
Բոլորը

Թեև հանրապետության տարբեր մարզերից մի քանի ֆերմերներ ահազանգում են, որ կենդանիների մոտ դաբաղ հիվանդությունը գլուխ է բարձրացրել, պաշտոնյանները հերքում են հիվանդության դեպքերը։

Օրերս Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում անասնապահական ֆերմա ունեցող Վրույր Այվազյանը սոցցանցերում բարձրաձայնել էր, որ արոտավայրում գտնվող իր կովերի շրջանում դաբաղի դեպքեր են գրանցվել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, սակայն, պնդել էր, որ Հայաստանում դաբաղի դեպքեր չկան։

«Մեզ մոտ դաբաղ չկա, հարևան երկրներում կա։ Մենք պարզապես իրականացնում ենք միջոցառումներ և շատ լավ ենք իրականացնում»,- հավաստիացրել էր նախարարը։

Մինչդեռ Պապոյանի այս հայտարարությունից հետո պարզեցինք, որ Արագածոտնի մարզի Ապարանի Քուչակ բնակավայրում այս պահին մեկ-երկու անասնագլխաքանակի մոտ դաբաղ հիվանդության ախտանշաններ կան։ Վարչական ղեկավար Խաչիկ Շաբոյանը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց, որ խոշոր եղջերավորները հիմա բուժման փուլում են, հիվանության տարածման վտանգ չկա։

Չնայած ֆերմերների ահազանգերին՝ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ լաբորատոր պայմաններում հաստատված դաբաղի դեպքեր չկան, իսկ հանրապետությունում կայուն անասնահամաճարակային իրավիճակ է։

«Լոռի, Շիրակի, Արմավիրի մարզերի այն կենդանիներից, որոնց մոտ անասնաբույժը դաբաղ է կասկածել, նմուշառում է արվել։ Իրականացվել է 3-4 լաբորատոր փորձաքննություն, ինչի արդյունքում դաբաղ հիվանդություն չի հաստատվել։ Երբ հարևան Թուրքիայում, Վրաստանում գրանցվել են հիվանդության դեպքեր, մեզ մոտ շատ խիստ կարանտինային վիճակ է մտցվել»,- շեշտեց նախարարության ներկայացուցիչը։
Այս պահին որևէ մարզում կարանտին հայտարարված չէ, քանի որ, ըստ Հովհաննիսյանի, դրա անհրաժեշտությունը չկա։

Մասնագետը նաև նշեց, որ դաբաղը շատ նման է ստոմատիտ հիվանդությանը, ֆերմերները հաճախ այդ երկու հիվանդության ախտանշանները շփոթում են և պնդում, թե դաբաղ է։

«Ստոմատիտի ընթացքում անասունների բերանում բշտիկներ են առաջանում։ Նույն թույլ վիճակն է։ Մեր ֆերմերները հենց տեսնում են դա, ասում են՝ դաբաղ է։ Բայց կրկնում եմ, իրականացրած փորձաքննության արդյունքներով չկա հաստատված դեպք»,-ասաց Հովհաննիսյանը։

Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ձեռք է բերել հիվանդության դեմ պատվաստանյութ, այսօր արդեն հանրապետության ամբողջ կենդանիների խմբաքանակը պատվաստված է։

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերին, Կառավարության չզեկուցվող հարցով Հայաստանը Ռուսաստանի Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնի հետ կնքվել է 48,8 միլիոն ռուբլու պայմանագիր, որով 1,6 միլիոն դեղաչափ է գնել դաբաղ հիվանդության դեմ։

«Քանի որ նոր պատվաստանյութ է, պետք է կրկնակի պատվաստում իրականացվի, որպեսզի իմունիտետ ձևավորվի։ Տեղեր կան, որ կենդանիներն արդեն երկրորդ անգամ են պատվաստվել։ Կարող ենք ասել, որ մենք զերծ ենք մնալու առաջիկայում դաբաղ հիվանդության տարածումից»,- վստահեցրեց «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն»-ի տնօրենը։

Իր հերթին ՍԱՏՄ իրազեկման բաժնի պետ Անուշ Հարությունյանը ևս Factor.am-ին հայտնեց, որ դաբաղի լաբորատոր հաստատված դեպք չկա, դիմող չի եղել, հետևաբար, փորձաքննություն էլ չի իրականացվել։

Դեռ օգոստոսին Շիրակի մարզում խոշոր եղջերավոր կենդանիների մոտ դաբաղի դեպք էր արձանագրվել։ Արթիկ խոշորացված համայնքի Փանիկ բնակավայրում անգամ կարանտին էր հայտարարվել։

Վարչական ղեկավար Մկրտիչ Սահրադյանը Factor.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ գյուղի 567 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների 30 տոկոսն է դաբաղով վարակված եղել։ Վարչական ղեկավարը նշեց, որ դաբաղի դեմ պատվաստումներն արվել են մինչև հիվանդության տարածումը։

Սպանդարյան բնակավայրի վարչական ղեկավար Ավետիք Մխիթարյանն էլ հաղորդեց, որ ամռանն իրենց համայնքում 100 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու մոտ դաբաղ է գրանցվել, բայց կարողացել են հիվանդության դեմն առել և վարակը տարածումը կանխել։

Արմավիրի մարզի Կողբավան բնակավայի վարչական ղեկավարը ևս ասաց, որ համայնքի խոշոր եղջերավորի կենդանիների մոտ մեկ ամիս առաջ դաբաղ հիվանդության ախտանշաններ են գրանցվել, բայց հիմա հիվանդություն չկա արձանագրված։

Մանյա Պողոսյան