Եկամտաբեր է, պատրաստ են անընդհատ տուգանվել․ ՔՊ պատգամավորը՝ առանց ակցիզի ալկոհոլ վաճառողների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
Բոլորը

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում ՔՊ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը ներկայացրեց իր հեղինակած օրենսդրական փաթեթը, որը վերաբերում է հարկերի խուսափմամբ՝ առանց ակցիզավորման և դրոշմավորման ալկոհոլային խմիչքները և ծխախոտային արտադրատեսակներն օտարելուն:

Պատգամավորի խոսքով՝ նպատակն է ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներն օտարելու համար վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենգրքում սահմանված պատասխանատվության շրջանակում որոշակիացնել խախտում համարվող արարքները և ավելացնել գործող տուգանքների չափերը։

Նա նաև նշեց, որ առանց ակցիզի ալհոկոլ վաճառողները նախընտրում ենք անընդհատ տուգանվել։

«Օտարման նպատակով ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ պահելը, տեղափոխելը, ձեռք բերելը կամ օտարելը ծխախոտային արտադրատեսակների դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ օտարման գներով չի գերազանցում տասը հազար դրամը, իսկ ալկոհոլային խմիչքների (սպիրտի) դեպքում՝ հիսուն հազար դրամն, առաջացնելու է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով՝ իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավմամբ»,- փոփոխությունները ներկայացրեց օրենքի համահեղինակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան