Արտասահմանում ապրող ներդրողը կարող է ՀՀ-ում հիփոթեքով գույք գնել հեռահար եղանակով․ Թովմասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
Բոլորը

«Քաղաքացիները հնարավորություն կունենան անշարժ գույքի առուվաճառքի և այլ պայմանագրեր կնքել և գրանցել ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով՝ առանց նոտարական վավերացման»,- այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։ Պաշտոնյայի փոխանցմամբ՝ կադաստրի կոմիտեն արդեն երկար ժամանակ իրականացնում է թվայնացման գործընթաց, որի նպատակն է ապահովել քաղաքացիների համար արագ, մատչելի և անվտանգ գործարքներ։

Նա նաև տեղեկացրեց, որ հիփոթեքային վարկավորմամբ կնքվող պայմանագրերի դեպքում ևս սպասվում են փոփոխություններ։

«Այս համակարգի ներդրմամբ մենք հնարավորություն ենք տալիս, որ քաղաքացին, ով ուզում է հիփոթեքով գույք ձեռք բերել, կարող է առուվաճառքն իրականացնել էլեկտրոնային տարբերակով։ Այս փոփոխությունները միտված են լուծելու մի քանի կարևոր խնդիրներ․ ստեղծվում են հնարավորություններ, որ Հայաստանից դուրս գտնվողները՝ արտասահմանում ապրող ներդրողը, ով ցանկանում է մեր երկրում գտնվող անշարժ գույքի շուկայում ներդրումներ անել կամ գույք ձեռքբերել, այլևս որևէ լիազորագիր տալու պահանջ չունենա։ Այսինքն՝ ներդրվում է մի համակարգ, որով արտասահմանում ապրող ներդրողը կարող է ՀՀ-ում հիփոթեքով գույք գնել հեռահար եղանակով, ինչը հիմք կհանդիսանա իրավունքի պետական գրանցման համար»,- ներկայացրեց կոմիտեի ղեկավարը։

Թովմասյանը կարևորեց, որ համակարգի ներդրմամբ քաղաքացիները կկարողանան խնայել թե՛ ժամանակ, թե՛ միջոցներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան