Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 84,6 մլն եվրո դրամաշնորհ ու վարկ․ Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
13.10.2025 | 12:19«Գերմանիայի կողմից ՀՀ-ին կտրամադրվի 84,6 մլն եվրոյի դրամաշնորհ և վարկ, մեկ համաձայնագրով 69 մլն եվրո վարկ, որից 66 մլն եվրոն վարկ է և 3 մլն եվրոն՝ դրամաշնորհ: 15,6 մլն եվրո տեխնիկական համաձայնագրով դրամաշնորհներ կտրամադրվեն ՄՀԸ-ի միջոցով»,- այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարը մանրամասնեց, որ վարկը կտրամադրվի երկու փուլով՝ առաջինով 26 մլն եվրո վարկ և 2 մլն եվրո դրամաշնորհ, երկրորդ փուլով՝ 40 մլն եվրո վարկ և 1 մլն եվրո դրամաշնորհ: Պապոյանը նաև հավելեց, որ գումարը կուղղվի «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացում» ծրագրի իրականացմանը:
Նշենք, որ հանձնաժողովի նիստում քննարկվում է ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մանյա Պողոսյան