Կառուսելի ընկնելու հետևանքով հիվանդանոցում հայտնված 6-ամյա երեխան մահացել է

Լուրեր

21.09.2026 | 23:16
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
21.09.2026 | 22:48
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով
21.09.2026 | 22:34
Բռնցամարտի Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչում Հայաստանն ունի 5-րդ ներկայացուցիչը
21.09.2026 | 22:16
ԵՄ-ն մոտ է Ուսմանովին պատժամիջոցների ցանկից հանելու՝ Փարիզի պահանջի շուրջ գործարքին՝ Բաքվում բանտարկված ֆրանսիացիների ազատ արձակման դիմաց
21.09.2026 | 21:59
Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
21.09.2026 | 21:46
Կրթությամբ, աշխատանքով, վճարված հարկերով ուժեղացրեք ձեր պետությունը, և ձեր պետությունն ավելի կուժեղացնի ձեզ. վարչապետ
21.09.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.09.2026 | 21:13
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի դատավարությունն է մեկնարկել
21.09.2026 | 20:58
Politico-ն, CNN-ը և MS NOW-ն դատի են տվել Թրամփին, որը փակել է լրատվամիջոցների լրագրողների համար մուտքը Սպիտակ տուն
21.09.2026 | 20:44
Ումի՞ց ենք կախված հիմա. քաղաքացիները` Անկախության 35-ամյակի մասին
21.09.2026 | 20:44
Փաշինյանի ուղերձը Հանրապետության հրապարակից․ ՈԻՂԻՂ
21.09.2026 | 20:31
Դաժանորեն ծեծել է հաշմանդամություն ունեցող երեխային․ նոր մանրամասներ՝ Խարբերդի մանկատան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.09.2026 | 20:24
Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը «կորցրել է վերահսկողությունը» իր նավթավերամշակման արդյունաբերության նկատմամբ
21.09.2026 | 20:24
Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
21.09.2026 | 20:10
«Այս եղեգներին ձեռք չտան»․ բողոք՝ Աղի լճի բարեկարգման ծրագրի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վեց օր ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում գտնվելուց հետո 6-ամյա երեխան մահացել է։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 6-ին Բյուրեղավանի 1-ին Բ թաղամասի խաղահրապարակում դժբախտ դեպք է տեղի ունեցել․ մետաղական ծանր կոնստրուկցիան շուռ է եկել 6-ամյա երեխայի գլխին։ Օրեր շարունակ բժիշկները պայքարում էին փոքրիկի կյանքի համար։

FactorTV–ն դժբախտ դեպքից հետո այցելել էր Բյուրեղավան, սակայն մինչ մենք դեպքի վայր էինք շտապում, տեղեկացանք, որ արդեն քանդել և հողին են հավասարեցրել ամբողջ խաղահրապարակը, կառուսելներն էլ տարվել են անհայտ ուղղությամբ։ Շենքի բնակիչները մեզ հետ զրույցում նշել էին, որ կառուսելները 20-30 տարի որևէ վերանորոգում կամ ուսումնասիրություն չեն տեսել։

Բյուրեղավանի համայնքապետարանից էլ Factor TV-ին հավաստիացնում էին, որ կառուսելը տեղաշարժել են 13-15 տարեկան երեխաներ, հետո այլ փոս փորել և պարզապես դրել դրա վրա։ Մեր հստակեցնող հարցին, թե ինչպես կարող էին այդ տարիքի երեխաները տեղաշարժել երկաթյա ծանր կոնստրուկցիաները, մամուլի խոսնակ Մերի Կարապետյանը կրկին հաստատող պատասխան էր տվել՝ նշելով, որ նման դեպք արձանագրվել է, իրենց պատմել են շենքի բնակիչները և լիազորը։

Խնդրել էինք նշել նաև, թե ինչու է ապամոնտաժվել խաղահրապարակը, Կարապետյանը սկզբում ասել էր, որ ծրագրով է նախատեսված եղել՝ նորը կառուցելու համար, ավելի ուշ, սակայն, հետզանգ էր կատարել և պնդել, թե ոստիկանությունն է դեպքի հաջորդ օրը եկել և ապամոնտաժել։ ՆԳՆ-ն, սակայն, հակադարձել էր համայնքապետարանին.

«Ոստիկանությունն ապամոնտաժելու որևէ գործառույթ և իրավասություն չունի։ Պարզապես այս դեպքից հետո ոստիկանությունը հորդորել է համայնքապետարանին հետագա դեպքերը բացառելու ուղղությամբ խաղահրապարակում բարեկարգում իրականացնել»,- Factor TV-ի հետ զրույցում տեղեկացրել էին ՆԳՆ լրատվական բաժնից։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև քրեական վարույթ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանքի հոդվածի հատկանիշներով։ Նշանակվել է դատաբժշակական փորձաքննություն: Իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։

Ռոզա Վարդանյան