Այն, ինչ անում են Եղեռնի հուշարձանի հետ, սոսկալի է. Անահիտ Թարխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 11:33
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Ջրամեկուսացման նպատակով տարվող Եղեռնի հուշարձանի վերանորոգման աշխատանքները ոչ թե նպաստելու են ջրերի մեկուսացմանը, այլ դրանք իջեցնելու են 4,5 մետր խորությամբ ներքև`հուշարձանի հիմքերի տակ: Բարբարոսաբար քանդում են հուշարձանի քարերը, աստիճանները, անունը դնում են` ջրամեկուսացում, սոսկալի է»,- Factor TV-ի հետ զրույցում ահազանգում է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, որի հայրը` Արթուր Թարխանյանը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հեղինակ-ճարտարապետն է:

Նրա խոսքով` եթե աշխատանքները չդադարեցվեն, գարնանը Եղեռնի հուշարձանի շուրջ կունենանք խրամատներ`կիսով չափ լցված անձրևաջրով, ձյունով, կունենանք քանդված աստիճաններ, երկաթբետոնե մերկ, ճաքճքված մույթեր. «Ես այստեղ տեսնում եմ և´ ոչ պրոֆեսիոնալ, անգրագետ մոտեցում, և´ փողերի լվացման վտանգ: Կան մեծ ծավալների հավելագրումներ, պետությունը հուշարձանի վերանորոգման համար հինգ անգամ ավելի գումար է հատկացրել, քան պետք է: Բազմաթիվ միջազգային և տեղական օրենքներ են խախտվել: Խախտվել է նաև Արթուր Թարխանյանի հեղինակային իրավունքը, և ես` որպես նրա ժառանգ, հետևողական եմ լինելու նաև այդ հարցում: Եթե մոտ օրերս աշխատանքները չդադարեցվեն, կդիմենք դատարան»:

Անահիտ Թարխանյանի խոսքով` հուշարձանին խոշոր ծավալի վնաս է հասցվել, և նրանք, ովքեր նպաստել են դրան, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն. «Մեկ ամիս է` խոսում եմ հուշարձանի վտանգված լինելու մասին, պատասխանատուներն ինձ չեն հրավիրում քննարկման, խուսափում են հանդիպել ինձ հետ, վիրավորական է: Գնալու եմ «Հայնախագիծ» և պարտադրեմ, որ քննարկում կազմակերպեն»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան