ԿԿՀ-ն Տարոն Չախոյանի գրառումը խիստ անձնական բնույթի վիրավորանք չի դիտարկել

Լուրեր

30.07.2026 | 11:47
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:33
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
Բոլորը

«Ամեն հաչացող շան վրա պետք չէ քար նետել: Մեքենայի հետևից վազող շունն էլ է հաչում, բայց չի նշանակում, թե կարող է նստել ղեկին ու քշել: Սա ի պատասխան այն հարցմանը, թե ինչու չեմ արձագանքում իմ հասցեին էժան ստերին:

Մի քանի ծակ դաշնակի կաղկանձոցը ապացույց է, որ ամեն շնագայլ իր տեղում է»,-սա վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի ֆեյսբուքյան գրառումն է, որը Կոռուպցիային կանխարգելման հանձնաժողովը որպես վարքագծի կանոնի խախտում չի դիտարկել։

Պաշտոնյան պարզաբանում է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որ իր ֆեյսբուքյան էջում մեծամասամբ քաղաքական հայտարարություններ և մեկնաբանություններ են արվում։ Նա նշել է, որ այս գրառմամբ գնահատական է տվել սոցցանցերում, ինչպես նաև «Հանրային հեռուստաընկերության եթերում իր հասցեին հնչեցրած ստերին»։

«․․․Գրառման բովանդակությունից պետք է պարզ լինի, որ Տ․ Չախոյանը նպատակ չունի «քար նետել» որևէ մեկի վրա, քանզի համարում է, որ իր մասին ստեր ձոնելով ոմանց չի հաջողվի արատավորել իր անձը՝ «մեքենայի հետևից վազող շունն էլ է հաչում, բայց չի նշանակում, թե կարող է նստել ղեկին ու քշել»,-նշվել է պարզաբանման մեջ:

Հանձնաժողովը մեջբերել է Սահմանադրության մի քանի հոդվածներ, այնուհետև նշել՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պարագայում ապաքաղաքական վարքագիծ  չդրսևորելը չի պարունակում ռիսկայնություն՝ նկատի ունենալով պաշտոնի բնույթը և այն հանգամանքը, որ վարչապետի աշխատակազմի նպատակը Կառավարության, վարչապետի և փոխվարչապետների գործունեությանն աջակցությունն է։

«․․․Հանձնաժողովն արձանագրում է, որ վարչական պաշտոն զբաղեցնող անձինք միմիայն իրենց պաշտոնով պայմանավորված, չեն համարվում քաղաքական գործիչներ և այդպիսին կարող են համարվել ի պաշտոնե գործունեությունից զատ քաղաքական գործունեություն վարելու պարագայում։

․․․Տ․ Չախոյանը, ըստ Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված կենսագրության, անկուսակցական է։ Ըստ այդմ, հանձնաժողովը գտնում է, որ նա չի կարող համարվել քաղաքական գործիչ», -նշվում է հանձնաժողովի որոշման մեջ։

ԿԿՀ-ն գտել է, որ «ծակ դաշնակ» արտահայտության, «կաղկանձ» և «շնագայլ» բառերի գործածումը կարող էր գրառմանը հաղորդել արհամարական, անգամ վիրավորական նշանակություն։ Միևնույն ժամանակ նշել է, որ գրառումը չի պարունակում խիստ անպատշաճ, գռեհիկ արտահայտություններ, որոնք կարող են համարվել խիստ անձնական բնույթի վիրավորանք։

Հանձնաժողովը նշել է նաև, որ գրառումը մեծ արձագանք չի ունեցել, ունեցել է 2000 հավանում, որոնցից միայն 32-ն է դժգոհություն արտահայտել։ Մեկնաբանությունների մեծ մասն էլ «գրառման հետ համաձայնություն են արտահայտում»։