Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել է գիտության ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները՝ նախանշելով ուսանողների, ասպիրանտների հետ գիտնականների հանդիպման հնարավորությունը։

«Հանդիպմանը քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա համատեղ ծրագրերի և հետագա համագործակցության հեռանկարները:

Ողջունելով դեսպանին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է լեգենդար դիրիժոր Վալերի Գերգիևի ղեկավարությամբ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի շրջանակում կայացած համերգին՝ բարձր գնահատելով միջոցառման անցկացումը՝ որպես մշակութային բացառիկ իրադարձություն: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են տարեվերջին նախատեսվող «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» խորագրով միջոցառման ծրագրին՝ կարևորելով տարբեր ոլորտներում մշակութային կապերի ամրապնդումը: Նախարարն իրազեկել է, որ այժմ նպատակաուղղված աշխատանքներ են իրականացվում մարզերում թանգարանային կյանքն ակտիվացնելու և, այդպիսով, այցելուների թիվն ավելացնելու ուղղությամբ: Անդրադարձ է եղել Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդների միջև համաժողովների կազմակերպմանը՝ կարևորելով երիտասարդների շփման դաշտի ակտիվացումը:

Կողմերը քննարկել են գիտության ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները՝ նախանշելով ուսանողների, ասպիրանտների հետ գիտնականների հանդիպման հնարավորությունը:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներակայցնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։