Հյուսիս-Հարավի՝ Երևանով անցնող հատվածը դեռ կմնա անավարտ. դատարանը մերժեց միջնորդությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
05.10.2026 | 15:46
Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների ԱԱ-ի Եվրոպական մայրցամաքային փուլը
05.10.2026 | 15:39
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
05.10.2026 | 15:28
ԵԽԽՎ-ն անարդար է գտնվել արտաքին ճնշումների մասով ՌԴ-ին առանձնացնելով. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 15:19
«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
05.10.2026 | 15:10
Միրզոյան-Արաղչի հանդիպում Թեհրանում // Փաշինյանի հեռացումը՝ նորաստեղծ «Սկզբունք» շարժման նպատակ․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 15:02
Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
05.10.2026 | 14:54
Չկա մեկ դրամ, որն ապօրինի է. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:52
Ֆրանսիայում մինչև 500 դպրոց փակ կլինի՝ աշակերտների բողոքի ակցիաների ֆոնին
05.10.2026 | 14:44
Դուք որևիցե հարցի պատասխանելու ընդունակ չեք․ Լիաննա Գասպարյանը՝ Քաղծառայության գրասենյակի պետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:40
ԱԺ-ն լիազորություններ չունի եկեղեցու ներքին հարցերը քննարկելու. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:35
Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ հանձնաժողովի նախագահ Մարիա Կարապետյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Երեք տարի Հայաստանի կառավարությունը չի կարողանում Հյուսիս-Հարավ ճանապարհի՝ Երևանով անցնող հատվածի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնել։  Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին Գուսան Շերամ փողոցին զուգահեռ հատվածում ընդհատվում է․ ասֆալտապատ ճանապարհին փոխարինելու են գալիս աղբակույտերը։ Արբանյակային լուսանկարից պարզ է դառնում, որ չկառուցված հատվածի երկարությունն ավելի քան 100 մետր է։ Այնտեղ օրվա գրեթե բոլոր ժամերին խցանումներ են, իսկ կամրջի հատվածում վարորդները ստիպված են գրունտային ճանապարհով երթևեկել։

Վարորդները տարակուսած են՝ ինչո՞ւ արդեն մի քանի տարի ճանապարհի շինարարությունն ավարտին չի հասնում։ Իրավիճակն ավելի է բարդանում  բազմաթիվ բեռնատարների երթևեկելու պայմաններում։ 

Շինարարությունը չի ավարտվում, քանի որ պետությունը չի կարողանում համաձայնության գալ նշված տարածքի սեփականատիրոջ հետ։  Շերամի փողոց 34/1 հասցեի հողամասի՝ ճանապարհն ավարտելու համար անհրաժեշտ 503 քառակուսի մետր տարածքը դեռևս 2018-ին գերակա շահ է ճանաչվել և 46 մլն դրամով օտարվել ՀՀ-ին։ Սակայն սեփականատեր Արշակ Արշակյանը 2022 թվականին ՀՀ Կառավարության դեմ հայց է ներկայացրել դատարան՝ տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու և պետության անվամբ կատարված իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով։ Հայցվորը նաև միջնորդություն է ներկայացրել, որ մինչև դատական գործի քննության ավարտը բոլոր կողմերին արգելվի հողամասի հետ կապված որևէ գործողություն կատարելը, այդ թվում՝ քանդման կամ շինարարական աշխատանքներ, վտարման գործողություններ, օտարում, գրավադրում և վաճառք: Այս միջնորդությունը դատարանը բավարարել է։ 

Factor TV-ի հետ զրույցում Արշակ Արշակյանն ասաց՝ հաշտության գալու եզրերն արդեն տեսանելի են։ Հարցին՝ արդյո՞ք առաջարկված գինն է պատճառ դարձել՝ չհամաձայնվելու հողատարածքը գերակա շահ ճանաչելու հետ, սեփականատերը նշեց, թե հողամասի մակերեսին համարժեք գին են պահանջել, սակայն չցանկացավ հրապարակել՝ որն է այդ գինը։

Երևանի քաղաքապետարանը և «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» հասարակական ոչ առևտրային կազմակերպությունը դատական գործին ներգրավված են որպես երրորդ անձ։  Քաղաքապետարանը մի քանի միջնորդություն է ներկայացրել, որպեսզի դատարանի կիրառած հայցի ապահովումը վերացվի և հնարավոր լինի շարունակել շինարարությունը։ 

Հողատարածքի շուրջ վեճի գործով այս շաբաթ հերթական դատական նիստն էր, որը հետաձգվել էր լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու և հաշտության համաձայնությունը քննարկելու հիմքով։ Երեկ դատարանը մերժեց հողատարածքի նկատմամբ գործողություն կատարելու արգելքը վերացնելու միջնորդությունը, որը ներկայացրել էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Եվ մինչ կողմերը համաձայնության կգան կամ դատարանը կհասնի գործի քննության ավարտին, ռազմավարական նշանակության մայրուղու երևանյան հատվածը մնում է անավարտ։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան