Իրանի և Լեհաստանի հայտնի խորհրդանիշները կլուսավորվեն ՀՀ դրոշի գույներով
Հասարակություն
21.09.2025 | 15:38
Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ից Թեհրանի Ազատության աշտարակը (Borj-e Azadi) կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։
Լեհաստանում ՀՀ դեսպանությունից էլ հայտնում են, որ տոնի առթիվ Վարշավայի Սիլեզյան -Դանբրովսկի (Śląsko-Dąbrowski) կամուրջն էլ ժամը 19:00-ից կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։