ՊՆ-ն փորձում է մեծացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի գրավչությունը․ նոր նախագիծ է ներկայացվել հանրային քննարկման

Լուրեր

30.07.2026 | 19:50
Եվրոպոլում նշանակվել է ՆԳՆ կապի սպա, որը համակարգում է Հայաստանի իրավապահ համակարգի աշխատանքը Եվրոպոլի հետ․ ՆԳ նախարար
30.07.2026 | 19:39
Ռուսաստանը բենզինի արտահանման արգելքը երկարաձգել է մինչև 2027 թվականի հունվարի վերջը
30.07.2026 | 19:28
Թուրքիայում անտառային հրդեհները շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 19:15
Քաղաքապետարանը վաղը կբացի Ծառուկյանի «Մուլտի Վելնես»-ը․ 4 օր է՝ մաքրման աշխատանքներ են կատարվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 19:00
Պուտինի ասածը ՀՀ ինքնիշխանության բացակայության մասին է․ ո՞նց կարող է այլ երկրի ղեկավար մտածել՝ ՀՀ-ում հանրաքվե պիտի լինի․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 18:53
«Ասացին՝ վարորդական իրավունք Արցախում եք ստացել»․ քաղաքացին պնդում է՝ վերականգնման նոր կարգավորումից չի կարողանում օգտվել
30.07.2026 | 18:42
Ռուսական թևավոր հրթիռը խախտել է ՆԱՏՕ-ի օդային տարածքը․ Սիբիհան Լեհաստանում իրավիճակի մասին
30.07.2026 | 18:26
Նոր կենսաչափական անձնագրերի համակարգը կգործարկվի 2026 թվականի աշնանը
30.07.2026 | 18:18
Հանրային ենթակառուցվածքների տվյալները նախատեսվում է ինտեգրել ազգային գեոպորտալին
30.07.2026 | 18:12
Վինիսիուսը «Ռեալից» 80 միլիոն եվրո բոնուս է պահանջում նոր պայմանագիր կնքելու համար
30.07.2026 | 18:10
Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
30.07.2026 | 18:02
4 մլն դրամ` երաշխիքի մեջ գտնվող Volvo-ների վերանորոգման համար
30.07.2026 | 17:55
Երևանում ավտոբուս ու տրոլեյբուս են բախվել ․ 5 մարդ դիմել է բուժօգնության
30.07.2026 | 17:50
Ինչպե՞ս են փոխվել ծաղկի, ծիրանի և այլ ապրանքների գները ՌԴ սահմանափակումներից հետո
30.07.2026 | 17:41
Օդեսայի ափերի մոտ ադրբեջանցիներով ևս մեկ նավ է հարձակման ենթարկվել
Բոլորը

Պաշտպանության նախարարությունն  առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։ Նախատեսվում է հստակեցնել զինծառայողների ատեստավորման գործընթացը, պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների հետագա ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

Նշվում է՝ զինծառայողների ատեստավորման համակարգի գործունեության վերլուծության արդյունքներով փաստվել է, որ այլևս արդիական չէ զինծառայողին համապատասխան խմբի զինվորական պաշտոնի առաջին անգամ նշանակելիս պարտադիր ատեստավորման պահանջը, որի պարագայում անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել պարտադիր ատեստավորման դեպքերը։

«Անհրաժեշտություն է առաջացել նաև հստակեցնել երեք անգամ անընդմեջ ատեստավորում չանցնելու դեպքում զինծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու և ցածր պաշտոնի նշանակելու պայմանը:

․․․«Պաշտպան հայրենյաց» ծրագրով (ներդրված 2023թ. փետրվարին) պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունը մեծացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ծրագրին ներգրավված զինծառայողներին ատեստավորված համարել ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով՝ ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի նշանակվելու դեպքում, ինչպես նաև ատեստավորված համարել ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած և համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներին՝ ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքների հիման վրա:

Բացի այդ, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնելու գրավչությունը և այդ զինծառայողներին հետագայում ևս պայմանագրային զինվորական ծառայության մեջ թողնելու հնարավորությունը մեծացնելու նպատակով, առաջարկվում է առաջին 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին հնարավորություն տալ երկու կամ հինգ տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում ևս նախատեսել համապատասխան չափով (ըստ կնքված պայմանագրի ժամկետի) պատվովճար ստանալու իրավունք։ Նախատեսվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո նշված որոշման մեջ սահմանել 2 տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքած զինծառայողին պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով 1,5 մլն դրամ, իսկ 5 տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքած զինծառայողին՝ 5 մլն դրամ պատվովաճարի հաշվարկումը»,-նշվում է նախագծում:

ՊՆ-ից հայտնում են, որ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում, քանի որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով առաջին պայմանագրերը կնքվել են 2023թ. փետրվարին, դրանց 5-ամյա ժամկետն ավարտվում է 2028թ. փետրվարին և հնարավոր չէ կանխատեսել, թե քանի զինծառայող ցանկություն կհայտնի շարունակելու պայմանագրային զինվորական ծառայությունը 2 կամ 5 տարի պայմանագրային ժամկետով, որոնց արդյունքում էլ 2030 թվականին կամ 2033 թվականին կարիք կլինի հաշվարկել համապատասխան չափերով պատվովճար: