Այսօր մենք իրապես անկախ ենք` գիտակցումով, որ անկախությունն ու ինքնիշխանությունը հնարավոր է ամրապնդել միայն խաղաղության շնորհիվ․ Ալեն Սիմոնյան

Լուրեր

30.07.2026 | 19:50
Եվրոպոլում նշանակվել է ՆԳՆ կապի սպա, որը համակարգում է Հայաստանի իրավապահ համակարգի աշխատանքը Եվրոպոլի հետ․ ՆԳ նախարար
30.07.2026 | 19:39
Ռուսաստանը բենզինի արտահանման արգելքը երկարաձգել է մինչև 2027 թվականի հունվարի վերջը
30.07.2026 | 19:28
Թուրքիայում անտառային հրդեհները շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 19:15
Քաղաքապետարանը վաղը կբացի Ծառուկյանի «Մուլտի Վելնես»-ը․ 4 օր է՝ մաքրման աշխատանքներ են կատարվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 19:00
Պուտինի ասածը ՀՀ ինքնիշխանության բացակայության մասին է․ ո՞նց կարող է այլ երկրի ղեկավար մտածել՝ ՀՀ-ում հանրաքվե պիտի լինի․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 18:53
«Ասացին՝ վարորդական իրավունք Արցախում եք ստացել»․ քաղաքացին պնդում է՝ վերականգնման նոր կարգավորումից չի կարողանում օգտվել
30.07.2026 | 18:42
Ռուսական թևավոր հրթիռը խախտել է ՆԱՏՕ-ի օդային տարածքը․ Սիբիհան Լեհաստանում իրավիճակի մասին
30.07.2026 | 18:26
Նոր կենսաչափական անձնագրերի համակարգը կգործարկվի 2026 թվականի աշնանը
30.07.2026 | 18:18
Հանրային ենթակառուցվածքների տվյալները նախատեսվում է ինտեգրել ազգային գեոպորտալին
30.07.2026 | 18:12
Վինիսիուսը «Ռեալից» 80 միլիոն եվրո բոնուս է պահանջում նոր պայմանագիր կնքելու համար
30.07.2026 | 18:10
Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
30.07.2026 | 18:02
4 մլն դրամ` երաշխիքի մեջ գտնվող Volvo-ների վերանորոգման համար
30.07.2026 | 17:55
Երևանում ավտոբուս ու տրոլեյբուս են բախվել ․ 5 մարդ դիմել է բուժօգնության
30.07.2026 | 17:50
Ինչպե՞ս են փոխվել ծաղկի, ծիրանի և այլ ապրանքների գները ՌԴ սահմանափակումներից հետո
30.07.2026 | 17:41
Օդեսայի ափերի մոտ ադրբեջանցիներով ևս մեկ նավ է հարձակման ենթարկվել
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 34-րդ տարեդարձի առիթով։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է` թերեւս յուրաքանչյուր հայ մարդու եւ ՀՀ քաղաքացու համար ամենակարեւոր տոնը:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը ոչ միայն հայտարարեց իր` անկախ պետություն ունենալու ազատ կամքը, այլեւ սկիզբ դրեց նոր ժամանակաշրջանի, որտեղ մենք ինքներս ենք տնօրինում մեր ճակատագիրը: Ճիշտ է՝ անկախության ճանապարհն այդքան էլ հեշտ չի եղել. մենք անցել ենք դժվարին ու փորձություններով լի տարիներ, բայց հենց այդ մարտահրավերներն են սովորեցրել իրական պատկերացումներ կազմել ու ազատվել մեզ պարտադրված գաղափարական կեղծ կապանքներից, որոնք տարիներ շարունակ խոչընդոտել են Հայաստանի Հանրապետության զարգացումը: Այսօր մենք իրապես անկախ ենք` գիտակցումով, որ անկախությունն ու ինքնիշխանությունը հնարավոր է ամրապնդել միայն խաղաղության շնորհիվ: Խաղաղությունն է այն բանալին, որը բացում է մեր երկրի զարգացման իրական հեռանկարները, ստեղծում ժողովրդավարական հզոր ու կայուն պետություն եւ ապահովում մեր քաղաքացիների արժանապատիվ ու անվտանգ կյանքը: Եվ ահա, 2025 թվականի օգոստոսի 8-ին հաստատված խաղաղությունն ավելի ու ավելի է մոտեցրել մեզ անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն ունենալու մեր երազանքին:

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Թող մեր անկախությունն ու խաղաղությունը լինեն հավերժական, մեր պետականությունը՝ անսասան, իսկ ապագան՝ լուսավոր ու հույսով լեցուն:

Փա՛ռք բոլոր նահատակներին եւ կեցցե՛ մեր անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը»,-նշվում է ուղերձում: