Մենք ինքներս մեզ պիտի հայրություն ու մայրություն անենք՝ հասկանալով, որ ճակատագրի ղեկը մեր ձեռքերում է իրապես․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Լուրեր

14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026 | 21:44
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
14.05.2026 | 21:30
Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:23
Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:13
Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. դեպքը բացահայտվել է
Բոլորը

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձը։ Այս մասին նշվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում։

«1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի դրվեց հետեւյալ հարցը․ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը  լինի անկախ ժողովրդավարական պետություն՝ ԽՍՀՄ կազմից դուրս»  եւ մեր ժողովրդի, ընտրողների 94 տոկոսը պատասխանեց «այո» եւ այսպիսով հիմնադրվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։

Հանրաքվեին մասնակցած եւ անկախությանն «այո» ասած քաղաքացիներն ինչի՞ մասին էին երազում իրենց քվեարկության պահին։ Այսպիսի վիճակագրություն չկա, բայց վստահաբար, մեր այդ հայրենակիցներին առաջնորդել է ազատ, խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ պետություն կառուցելու բնական մղումը։

Երրորդ Հանրապետության կյանքը, ցավոք, այդպիսին չստացվեց․ շրջափակումը, պատերազմը, տնտեսական անկումը, արտագաղթը թույլ չտվեցին անկախության հանրաքվեի երազանքն իրականություն դարձնել։ Բայց նույնիսկ ամենադժվար ու ողբերգական օրերին, որ ապրել է Երրորդ Հանրապետությունը, այդ երազանքը թեկուզ խամրել, բայց երբեք չի մարել մեր քաղաքացիների աչքերում, մտքում եւ հոգում։

2025 թվականի օգոստոսի 8-ին հաստատված խաղաղությամբ այդ երազանքը կրկին իրենով լցրել է Հայաստանի Հանրապետությունը, եւ մեր պարտքն է նախ փայփայել, ապա եւ իրականություն դարձնել այն։

Տառապանքների ու զոհողությունների միջով անցնելով՝ այսօր, ահա, մենք այս կետին ենք հասել եւ սրա մասին է Չորրորդ Հանրապետության հաստատման օրակարգը, երազանքի կատարման հնարավորությունն այլեւս երբեք բաց չթողնելու մասին։

Անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ, պաշտպանված, զարգացած, ազատ եւ երջանիկ Հայաստանն, ահա, նորածին մանուկի նման մեր խնամքին է սպասում։ Ու մենք՝ բոլորս, սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, հայրություն ու մայրություն պիտի անենք նրան։ Մենք ինքներս մեզ պիտի հայրություն ու մայրություն անենք՝ հասկանալով, որ 21-րդ դարի առաջին քառորդում մեր ճակատագրի ղեկը, ահա, մեր ձեռքերում է իրապես, եւ այդ ղեկը մենք մեր ձեռքից այլեւս երբեք չպիտի բաց թողնենք։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով։

Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,-նշել է նա։