Փրկարարները ջրից ավտոմեքենա են դուրս բերել
Հասարակություն
21.09.2025 | 10:15
Սեպտեմբերի 21-ին, ժամը 05։23-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի ափին՝ Սուրբ Գևորգ եկեղեցու մոտակայքում, Vaz մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ջրի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները լճից դուրս են բերել Vaz մակնիշի ավտոմեքենան։