Գրաքննություն, թե խաղաղության քայլ. Փաշինյանի ասածը մեզ համար օրե՞նք է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.08.2026 | 13:45
Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու են փոխվում ԱԳ, ԲՏԱ և ԱՍՀ նախարարությունների անունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:37
Հայ բռնցքամարտիկները սկսել են պատրաստվել Եվրոպայի առաջնությանը
20.08.2026 | 13:30
«Մեր նախորդ ծրագրում Շուշիի դեօկուպացիայի մասին էինք գրել, ՀՀ քաղաքացին ինձ պարտադրել է վերանայել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:22
Սամվել Կարապետյանի գործով դատը. ՈՒՂԻՂ
20.08.2026 | 13:20
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 13:19
Քաղաքացիները գիտեն` որ երկիրն է եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձրել, անուն չեմ տա.Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:16
Ալեն Սիմոնյանին նշանակել են ԱԽՔ, եթե էդ որակն իրեն դուր է գալիս, թող աշխատի. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:08
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի և Մոլդովայի միջև սահմանային անցակետին
20.08.2026 | 13:01
Դեպի ԵՄ Հայաստանի արտահանումը առաջին կիսամյակում աճել է ավելի քան 80%-ով
20.08.2026 | 12:59
Դատախազությունը Արմեն Աշոտյանից պահանջում է բռնագանձել 3 անշարժ գույք և շուրջ 385 մլն դրամ
20.08.2026 | 12:53
Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է
20.08.2026 | 12:50
ԱԲ ոլորտը մեծ տեմպերով աճելու է․ էլեկտրական էներգիայի սպառման պրոգրեսիվ աճ կարող է տեղի ունենալ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 12:43
Արաղչին հայտարարել է, որ Թրամփի «տնտեսական պատերազմն» ԱՄՆ-ին ավելի մեծ վնաս կհասցնի
20.08.2026 | 12:38
Օլիմպավանում, ըստ ՊԵԿ-ի, հարկային խոշոր խախտումներ են արձանագրվել․ շուրջ 2 մլրդ դրամի վնաս է պատճառվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Ես հիմա ուզում եմ որպես հանդիսատես հասկանալ՝ հիմա դուք ինձ ի՞նչ ասացիք»․ Փաշինյանի այս հարցադրումը հաջորդել էր «Ցանկապատ» թատերական ներկայացմանը: Վարչապետը ներկայացումից հետո դերասաններին ներկայացրել էր «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, և ուշագրավ է, որ սա համընկավ ԿԳՄՍՆ-ի կողմից շրջանառության դրված մի նախագծի հրապարակման հետ, որով, փաստորեն, օրենքի ուժ են ցանկանում տալ Փաշինյանի կողմից առաջ քաշած թեզերին։

Թատերական ներկայացումներում և այլ ստեղծագործություններում ինչ պետք է ասեն կամ չասեն, առաջիկայում, հնարավոր է, ընդգրկուն մասնակցություն ունենա պետությունը։

«Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգի նախագծում նշվում է, որ ինչ ներկայացվում կամ օգտագործվում է իբրև Հայաստանի մշակութային, սոցիալական, հոգևոր և հոգեբանական նկարագիր, հաճախ հակոտնյա է Իրական Հայաստանի գաղափարին կամ ենթադրում է Իրական Հայաստանի չգոյությունը։

Փաշինյանի կաբինետում կարծում են, որ արվեստի ու մշակութային տարբեր գործերում, գիտական, կրթական հետազոտությունների և քաղաքաշինական բովանդակության մեջ ներկայում գերշիխող է պատերազմի, վրեժի, ռազմականացման շեշտադրումը։ Կառավարությունը սա փոխելու ցանկություն ունի, որը կբխի խաղաղության օրակարգի տրամաբանությունից։

Արդյո՞ք այսպիսով պետությունը չի պատրաստվում գրաքննել այն ստեղծագործությունները, որոնք չեն համապատասխանի Փաշինյանի «Իրական Հայաստան» գաղափարախոսությանը։

«Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը կարծում է, որ Փաշինյանը դիկտատուրա է հաստատում, ինչը փորձում է ամրապնդել օրենսդրական կարգավորումներով։ Ըստ նրա՝ այսպիսի օրենսդրական կարգավորումներ առաջիկայում էլ են լինելու։

Տիկինիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը պատերազմի քարոզը, վրեժը բացասական երևույթներ է համարում։ Ըստ նրա՝ դրանք անելիք չունեն արվեստի գործերում։

Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ ՀՀ օրենսդրությամբ արդեն իսկ արգելվում է բռնության քարոզչությունը։ Նա կարծում է, որ այս նախագծով բավարարվում է Ադրբեջանի այն պահանջը, որ Հայաստանի պետական քաղաքականությունը պետք է լինի ռևանշիզմի դեմ պայքարը։

Ըստ էության, այս հայեցակարգը բխում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրի 8-րդ հոդվածից, որում նշվում է․ «Կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ՝ դրանց բոլոր դրսևորումներով՝ յուրաքանչյուրն իր իրավազորության շրջանակներում և կապահովեն իրենց նկատմամբ կիրառելի միջազգային պարտավորությունների կատարումը»։

Արդյո՞ք Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են սեփական երկրում գնալ նույն ճանապարհով։ Իշխանության քննադատները շեշտում են՝ Բաքուն պաշտոնական մակարդակով հակահայ  քաղաքականություն է վարում, այդ թվում՝ դպրոցական ծրագրերում։ Մասնավորապես, պատմության գրքերում Հայաստանի ինքնիշխան տարածքները ներկայացվում են Արևմտյան Ադրբեջան, Հայ առաքելական եկեղեցիները՝ ալբանական։ Սրանից զատ, պատերազմից հետո Բաքվում բացվել է մի պուրակ, որտեղ, բացի հայկական զինտեխնիկայից, ցուցադրության են հանվել զոհված հայ զինծառայողների սաղավարտները, հագուստները, սպանված, վիրավոր, գերեվարված, կապկպված հայ զինվորների մանեկենները։ Արդյո՞ք Ալիևը վերացնելու է այս և մյուս հակահայ դրսևորումները։

Նիկոլ Փաշինյանի թիմակից, ՔՊ-ական պատգամավոր Ջուլիետա Ազարյանը հայտարարում է՝ իսկ ո՞վ գնացել ու անձամբ համոզվել, որ այս պահին էլ դեռ Բաքվում հակահայ տրամադրություններ կան։

Փաշինյանի թիմակիցը հավաստիացնում է՝ պայմանագրի նախաստորագրումից հետո հայ-ադրբեջանական փոխադարձ հարգանքի և ագրեսիայի իսպառ բացակայության մթնոլորտ է ձևավորվել։ Ընդդիմադիր Քրիստինե Վարդանյանը հակադարձում է՝ պայմանագրի նախաստորագրումից հետո Ալիևի հակահայ ձևակերպումները հիշեցնելով։

Ռեժիսոր Ռուբեն Բաբայանը Հայաստանի իշխանությունների նախաձեռնած փոփոխությունների ֆոնին Ադրբեջանի անգործությունը մտահոգիչ չի համարում։

Այս նախագիծը շրջանառության դնելուց առաջ էլ հայտնի դարձավ Փաշինյանի մեկ այլ նախաձեռնության մասին․ պարզվեց, որ անձնագրերում Հայաստանի սահմանային մուտքի և ելքի կնիքից նոյեմբերի 1-ից կհանվի Արարատ լեռան պատկերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան