Լեզվակռիվ ԱԺ-ում` Հրաչյա Հակոբյանի և Արցախից բռնի տեղահանված լրագրողի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 18:22
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինվորը Սյունիքում կրակել է ՀՀ քաղաքացու վրա // Փաշինյանը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասին․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 18:03
Հայաստանը WorldSkills-ի պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել
01.10.2026 | 17:56
Ադրբեջանցու կրակոցից վիրավորը կին է, ադրբեջանցին ևս դանակից վիրավորում է ունեցել․ Շաքիի համայնքի ղեկավարը մանրամասներ է պատմել «Ազատությանը»
01.10.2026 | 17:55
Ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած քաղաքացին հիվանդանոցում է
01.10.2026 | 17:46
ՌԴ ԱԽ-ից հայտարարել են, թե TRIPP-ի իրականացման դեպքում ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություններ կարող են հայտնվել Հայաստանում
01.10.2026 | 17:38
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավարին
01.10.2026 | 17:29
Արմեն Ադամյանը գլխավորել է «Գանձասարը»
01.10.2026 | 17:17
Նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.10.2026 | 17:08
Զանգվածային թունավորում Ադրբեջանում հարսանիքի ժամանակ․ տուժածների թիվը գերազանցում է 90-ը
01.10.2026 | 16:57
Սահմանը հատած ադրբեջանցին կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 16:54
Երկու կոմիտե կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայությանը
01.10.2026 | 16:50
Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
01.10.2026 | 16:45
ՌԴ-ն հայտարարել է Մոսկվայից, Կազանից և Սանկտ Պետերբուրգից հունգարացի դիվանագետների պատասխան արտաքսման մասին
01.10.2026 | 16:37
Ֆուտբոլը Հայաստանում դառնում է տնտեսության ճյուղ․ ՀՀ վարչապետ
Բոլորը

«Մենք ոչ մի տարածք չենք տվել Ադրբեջանին, եթե Սյունիքի այդ ճանապարհը վերահսկվելու է Հայաստանի Հանրապետության օրենքներով, դուք համարում եք, որ այդ ճանապարհը մենք տվե՞լ ենք»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Անդրադառնալով արցախցիների վերադարձի հնարավորությանը, նա ասաց. «Այն ժամանակ իրենց ասում էինք՝ դուրս մի՛ եկեք Ղարաբաղից, ասում էին՝ մեզ չեն թողնում գանք Հայաստան, հիմա եկել են Հայաստան, ասում են՝ չեք թողնում վերադառնանք Արցախ»։

Դիտարկմանը, թե ինչպես կարող են արցախցիներն ապրել ադրբեջանցիների հետ, Հակոբյանն ասաց. «Բա հիմա ինչո՞ւ եք ուզում վերադառնալ Արցախ։ Մենք էլ էինք ուզում, որ իրենք ապրեն անվտանգ, դրա համար ասում էինք՝ գնացեք բանակցեք ադրբեջանցիների հետ, բայց ոչ վերջում հասցնել այն փուլին, որ Եվլախում ստորագրեն Արցախի լուծարման փաստաթուղթ։
Իրենք իրենց որոշել են՝ ինչ պետք է ստորագրվի, ստորագրել են։ Նիկոլ Փաշինյանին ոչ մի դրույթ չի առաջարկել»։

Հարցին՝ չի կարծո՞ւմ, որ եթե Հայաստանի վարչապետը Պրահայում չճանաչեր Արցախն Ադրբեջանի կազմում, գուցե իրավիճակն այդքան չվատանար, նա պատասխանեց. «Չէ՛, չեմ կարծում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան