Ոստիկանության պատնեշը՝ մամուլի դեմ․ հավատարմագրված լրագրողներից շատերին չթույլատրեցին ներկա լինել Հայաստան-Պորտուգալիա հանդիպման նախախաղային մարզումներին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ ԶԼՄ ներկայացուցիչներին սպասվում էր տհաճ անակնկալ․ նրանցից շատերը չկարողացան մուտք գործել ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա, որտեղ անցկացվում էին հավաքականների նախախաղային մարզումները։

Պորտուգալիայի հավաքականի մարզումը մեկնարկել էր 18։00-ին․ բաց մարզումները մամուլի համար ավանդաբար բաց են 15 րոպե։ Factor TV-ի թիմը և այլ լրագրողներ, օպերատորներ ու լուսանկարիչներ, որոնք մի փոքր ուշացել էին, չկարողացան ներս մտնել, քանի որ մուտքի մոտ հասարակական կարգն ապահովող ոստիկանները թույլ չէին տալիս։ Նրանց վերադասը՝ ոստիկանության մայոր Սամվել Աբազյանը, չընդունեց լրագրողների հավատարմագրերը՝ պնդելով, որ հրաման ունի ոչ ոքի ներս չթողնելու։ Նա նաև բավականին կոպիտ էր խոսում լրագրողների հետ։

ՀՖՖ մամուլի քարտուղարի միջամտությունը ևս արդյունք չտվեց։ Լրագրողների հետ ոստիկանների պատնեշի հակառակ կողմում էր նաև ՀՖՖ Հաղորդակցության և մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Մարգարտիա Գրիգորյանը։ Սամվել Աբազյանը պատճառաբանեց, թե չի ճանաչում նրան, չնայած Գրիգորյանն անգամ հավատարմագիրն էր ցույց տվել։ Երկար բանակցություններից հետո, ի վերջո, Սամվել Աբազյանը Գրիգորյանին թույլատրեց ներ մտնել։ Կարճ ժամանակ անց Գրիգորյանը վերադարձավ պատնեշի մոտ, ներողություն խնդրեց ԶԼՄ ներկայացուցիչներից և ասաց, որ լրագրողներից մեկը խախտել է նախապես սահմանած կանոնները, և արգելքը պայմանավորված է դրանով։ Այդուհանդերձ, նա ոստիկաններից կրկին պահանջեց, որ լրագրողներին թույլատրեն ներս մտնել։

Սակայն ոստիկանության մայոր Աբազյանը շարունակեց պնդել, որ հրահանգ ունի ոչ ոքի ներս չթողնելու։  Սուրեն Սուքիասյանի և Մարգարիտա Գրիգորյանի միջամտությամբ լրագրողների միայն մի մասին հաջողվեց ներս մտնել, մյուսները մնացին դրսում։

Factor TV-ի տեղեկություններով՝ Աբազյանն իր վերադասից՝ ԶԼՄ ներկայացուցիչներին ներս չթողնելու հրահանգ չի ստացել։  ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։  Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Աբազյանի անմիջական ղեկավարից՝ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Կարեն Հակոբյանից, բայց պարզվեց՝ վերջինն արձակուրդում է։

Փաստն այն է, որ ոստիկանության գործողությունների պատճառով Հայաստան-Պորտուգալիա խաղին հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներից շատերը զրկվեցին նախախաղային մարզումները լուսաբանելու հնարավորությունից։

Արփի Հակոբյան