«Բարբարոսություն է». ինչու է աղմուկ բարձրացել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նորոգման շուրջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները բողոքի ալիք են բարձրացրել։ Մասնագետները դա ոչ թե վերականգնում, այլ բարբարոսություն են որակում։

«Ոչ մի ռեստավրացիոն վերանորոգման մասին խոսք չի գնում, բարբարոսություն է սա։ Ամեն մի քարն առանձին համարակալվում է, հետո որոշում են՝ ոնց հանեն այդ քարերը»,- նշում է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։

Հիմնանորոգման պատվիրատուն ԿԳՄՍ նախարարությունն է։ Նորոգվում է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Նախարար Ժաննա Անդրեասյանը վստահեցնում է՝ նախագծի իրականացման ընթացքում պահպանվում են օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները։

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծերի համահեղինակ, ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ընդգծում է՝ առաջին անգամ չէ, որ հուշահամալիրում նորոգման աշխատանքներ են իրականացվում, և նրա համար տարօրինակ է բարձրացված աղմուկը։

Հանրային դժգոհության պատճառ է դարձել այն, որ քարերը վնասելով են հեռացնում։ Քալաշյանը բացատրում է՝ համարակալման անհրաժեշտություն չի եղել, քանի որ դրանք վերականգնելու են, նոր քարերի նմուշներն արդեն տարվել են։

«Հիմնական խնդիրը, որը մասնագետներին ստիպեց կատարել վերականգնողական աշխատանքներ, աղակալումն էր։ Ժամանակին մտածում էինք ինչ-որ կերպ ջրամեկուսացում իրականացնել, բայց դա էլ չօգնեց»,- ասում է Քալաշյանը։

Օրենքով նախատեսված է, որ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ և վերահսկողությամբ։ Factor TV-ի նկարահանման ժամանակ, սակայն, տարածքում որևէ աշխատանք չէր իրականացվում, վերահսկողներ նույնպես չկային։

Քաղաքային խնդիրների մասին բարձրաձայնող Էդուարդ Հայրումյանն ընդգծում է՝ այլ երկրներում հուշարձաններն այսպես չեն վերականգնում։  Քննադատություններից Սաշուր Քալաշյանն ընդունում է միայն այն, որ շինարարությունն իրականացնելիս չեն պահպանվում սահմանված նորմերը։ ԿԳՄՍ նախարարն այսօր հանձնարարել է աշխատանքները շարունակել չափանիշներին համապատասխան։ Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, չկարողանալով զսպել հուզմունքը, պահանջում է դադարեցնել նորոգման աշխատանքները։ 

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նորոգումն իրականացվում է մի քանի փուլով։ Factor TV-ն գնումների պետական համակարգից պարզել է, որ նախարարությունը մի քանի պայմանագիր է կնքել «Բիդեք» ընկերության հետ․ առաջինը՝ 2024-ի սեպտեմբերին, ապա կարճ ժամանակ անց՝ ևս մեկ պայմանագիր, որով ավելացվել է ծախսն ավելի քան 35 միլիոն դրամով։ Փոխվել են նաև աշխատանքների օրացուցային գրաֆիկը և վճարման ժամանակացույցը։

Այս տարվա մարտին կնքվել է ևս մեկ պայմանագիր՝ նոր ծավալաթերթ-նախահաշիվ հաստատելու նպատակով։ Աշխատանքները բաժանվել են 4 մասի՝ կենտրոնական, արևմտյան, արևելյան մասնաշենքերի հիմնանորոգում և մեմորիալի հիմնանորոգում։ Ավարտի ժամկետ է նշվել այս տարեվերջ

«Ցեղասպանության հուշահամալիրի ու թանգարանի վերանորոգման համար պետությունը հատկացրել է շուրջ 800 միլիոն դրամ։ Դրանք մեծ միջոցներ են, որոնք ուղղվում են, որպեսզի երկրի կարևորագույն վայրերից մեկը ունենա պատշաճ և անհրաժեշտ պայմաններ»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Իրավաբանական անձանց պետռեգիստրից Factor TV-ն տեղեկանում է, որ հիմնանորոգումն իրականացնող «Բիդեք» ընկերության բաժնեմասերի 75%-ը պատկանում է ՀՀ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանին։ 2023 թվականին էլ արգելանք է դրվել ընկերության գույքի վրա, որը մինչ այժմ չի հանվել։ Դավիթ Սեդրակյանին պատկանող բաժնեմասի վրա նույնպես արգելանք է դրված։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան