ՆԳ նախարարն այցելել է Վայոց ձորի մարզ

Լուրեր

18.12.2025 | 11:42
Այսօր Ադրբեջանից Հայաստան կառաքվի բենզինի առաջին խմբաքանակը
18.12.2025 | 11:38
Նման տեղերից մարդկանց պետք է էվակուացնենք. Փաշինյանը` հատակագծից դուրս կառուցված տների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:33
Մայր Աթոռը հորդորում է հանդարտություն պահպանել․ հայտարարություն՝ կայանալիք հավաքից առաջ
18.12.2025 | 11:25
Warner Bros.-ը մերժել է Paramount-ի 108 միլիարդ դոլարի առաջարկը
18.12.2025 | 11:11
Լուիս Սուարեսը նոր պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 10:50
Թուրքիայում Մարմարա ծովը  ափից նահանջել է մոտ 20 մետր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:37
Երևանում անտուն շների կացարան կկառուցվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:21
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 18-ի դրությամբ
18.12.2025 | 10:05
Հունգարիայի առաջնության առաջատարը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի դարպասապահին
18.12.2025 | 10:00
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է Մայր Աթոռում նախատեսված հավաքի ընթացքում զերծ մնալ սադրիչ և հակաիրավական գործողություններից
18.12.2025 | 09:45
«Նուբարաշեն» ՔԿՀ-ին նոր շենք հատկացնելու խնդիրը պետք է լուծել շուտափույթ եղանակով․ ՄԻՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.12.2025 | 09:33
Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է
18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն օրերս այցելել է Վայոց ձորի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը․ այս մասին նշված է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Գերատեսչության փոխանցմամբ՝ ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա են եղել Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։

Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը՝ նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերելի 85 հանցանք։ Ընդհանուր պատկերում աճել են մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, նվազել՝ հասարակական կարգի դեմ ուղղվածները։ Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտման տեսանկյունից 100 տոկոսանոց արդյունք են արձանագրել սպանության փորձի, խարդախությունների և թմրամիջոցների մաքսանենգության մասով։

Զեկույցներով հանդես են եկել նաև Համայնքային ոստիկանության Վայոց ձորի մարզի բաժինների ղեկավար կազմը։

Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնում գրանցվել է 159 դեպք, բացահայտվել՝ 117-ը։ Աճը պայմանավորված է խարդախություններով, ինչպես նաև լատենտային համարվող ապօրինի թմրաշրջանառության բացահայտումներով ու ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքերով։ Միևնույն ժամանակ նվազել են մարդու դեմ ուղղված ոչ մեծ և միջին ծանրության հանցանքները։ Հաշվետու ժամանակահատվածում անչափահասի կողմից հանցագործություն չի կատարվել։

Անչափահասի կողմից կատարված հանցանք չի արձանագրվել նաև Համայնքային ոստիկանության Վայքի բաժնում։ Գրանցված ընդհանուր 58 դեպքից Վայքի համայնքային ոստիկանները բացահայտել են 51-ը։ Բաժնի սպասարկման տարածքում աճել են մարդու դեմ ուղղված հանցանքները, նվազել սեփականության դեմ ուղղվածները։

Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնում գրանցված 41 դեպքից բացահայտվել է 30-ը։ Արձանագրված հանցանքներից և ոչ մեկը անչափահասի կողմից չի կատարվել։ Աճել են մարդու և հասարակական կարգի դեմ ուղղված հանցանքները, իսկ սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցանքների թիվը մնացել է անփոփոխ։ Միևնույն ժամանակ աճել են ապօրինի թմրաշրջանառության բացահայտումները։

Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակը հաշվետու կիսամյակում սպասարկել է 1381 ահազանգ։ Տարբեր վարչական իրավախախտումների փաստերով Վայոց ձորի պարեկները կազմել են ընդհանուր 16․804 արձանագրություն՝ 1030-ով ավելի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է ոչ սթափ 188 վարորդ։ Բացի այդ, Վայոց ձորի պարեկները բացահայտել են 103 հանցանք, այդ թվում՝ 17-ը ապօրինի թմրաշրջանառության դեպք, 4-ը՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերում։

Արփինե Սարգսյանը, գնահատելով կատարած աշխատանքը, անդրադարձել է որոշ հանցատեսակների դեմ տարվող միջոցառումներին։

ՆԳ նախարարն անձնակազմի ուշադրությունը հրավիրել է շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցանքների կանխարգելմանը, ընդգծել, որ Վայոց ձորի մարզում կան Կարմիր գրքում գրանցված կենդանատեսականեր, ուստի անձնակազմն, անկախ ծառայության բնույթից, պետք է ջանք չխնայի որսագողությունները կանխելու և դրանց խիստ արձագանքելու առումով։

Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների մասով Արփինե Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտումները՝ իրականացնելով և՛ ստուգումներ, և՛ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Նախարարը, դրական գնահատելով անչափահասների կողմից հանցանք չկատարելու հանգամանքը՝ պահանջել է այդ ուղղությամբ հետևողականորեն շարունակել կանխարգելիչ միջոցառումները՝ առավել սերտացնելով ոստիկան-անչափահաս փոխհարաբերությունները, ինչը անչափահասներին ոչ իրավաչափ ներգործությունից առավելագույնս զերծ պահելու լավագույն միջոցներից է։

Արփինե Սարգսյանն առանձնահատուկ կարևորել է նաև ոչ միայն Ոստիկանության տարբեր ծառայությունների, այլև գործընկեր կառույցների հետ համագործակցությունը՝ օպերատիվ տեղեկատվության փոխանակումից մինչև համատեղ միջոցառումների իրականացում, ինչը հնարավորություն կտա նաև ձևավորել անհրաժեշտ ապացուցողական բազա։

Կանխարգելման համատեքստում Արփինե Սարգսյանը նշել է, որ մարզի ցանկացած հատվածում բնակչությունը պետք է զգա ոստիկանի պատշաճ ներկայություն։

Պարեկային ծառայությանը նախարար Սարգսյանը հանձնարարել է անզիջում լինել ճանապարհային երթևեկության կոպիտ խախտումներ կատարող վարորդների նկատմամբ և իրականացնել պատշաճ վարչարարություն։

Նույն օրը նախարար Սարգսյանը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանի ուղեկցությամբ, այցելել է Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացել աշխատանքային պայմաններին, զրուցել հրշեջ-փրկարարների հետ, այնուհետև հետևել է ջոկատի վարչական նոր շենքի շինաշխատանքների ընթացքին։ Նախարարին ներկայացվել են արդեն իսկ իրականացված և կատարվելիք աշխատանքները։

Այնուհետև Արփինե Սարգսյանը, տեղակալ Արմեն Ղազարյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի ուղեկցությամբ, այցելել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Եղեգնաձորի բաժին, հետևել մեկ պատուհանի սկզբունքով մատուցվող ծառայությունների ընթացքին ու քաղաքացիներից հետաքրքրվել դրանց որակի մասին։

Վայոց ձոր կատարած այցի շրջանակներում ՆԳ նախարարը եղել է նաև ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Եղեգնաձորի հաշվառման-քննական բաժնում, վարչության պետ Արարատ Թևոսյանի ուղեկցությամբ շրջել հաստատության տարածքում, զրուցել քաղաքացիների հետ: