Գեղարքունիքի մարզում նորոգման, կառուցման և վերակառուցման ընթացքի մեջ է 38 դպրոց․ ԿԳՄՍՆ

Լուրեր

29.04.2026 | 14:21
Իրանը «լավ կլինի շուտ խելքի գա». Թրամփը զգուշացնում է Թեհրանին
29.04.2026 | 14:10
Արմեն Մելիքբեկյանն ու Լևան Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահին
29.04.2026 | 13:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «ռազմական պարտություն է կրել»
29.04.2026 | 13:47
Ոստիկանները մեքենաների հայելիների, ապակիների գողություններ են բացահայտել 
29.04.2026 | 13:39
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի և Օրենբուրգի մարզերի վրա. հաղորդվում է նավթավերամշակման գործարաններում հրդեհների մասին
29.04.2026 | 13:27
Ավանեսյանը՝ Բաքվում պահվող գերիների առողջական վիճակի և ադրբեջանական պատվիրակության այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 13:19
Արման Ծառուկյանը հայտնել է՝ ինչու չի մասնակցելու Սպիտակ տան մրցաշարին
29.04.2026 | 13:10
Իրավասություն չունեմ գնահատական տալու․ Վարդապետյանը` Գարեգին Բ-ին հեռացնելու ՔՊ ծրագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:59
Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունել է Գյումրի-Կարս երկաթգծի հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
29.04.2026 | 12:53
Ով է Մուստաֆաևը և ինչով է հայտնի․ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:34
Թրամփի դիմանկարը՝ ամերիկյան անձնագրի շապիկին
29.04.2026 | 12:26
Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը Երևանում է․ ինչ է հայտնի այցից․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:16
ՖԻՖԱ-ն 15 տոկոսով ավելացրել է ԱԱ-2026-ի մասնակիցների պարգևավճարները
29.04.2026 | 12:05
Հայաստանում շուտով կբացվի «Յուվենտուս»-ի ակադեմիան․ ղեկավարները ներկայացնում են ծրագիրը․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:04
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հերթական օգոստոսյան խորհրդակցությունն անցկացվել է Գավառում՝ Գեղարքունիքի մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ:

«ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ոլորտում իրականացված և նախատեսվող աշխատանքներին: Նա նշել է, որ ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով Գեղարքունիքի մարզում նորոգման, կառուցման և վերակառուցման ընթացքի մեջ է 38 դպրոց, որոնցից երեքում աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ 24-ը, այդ թվում՝ հիմքից կառուցվող 7 կրթահամալիր, գտնվում է շինարարության փուլում:

2025 թ. Գեղարքունիքի մարզում շահագործման են հանձնվել Երանոսի, Ծովասարի, Վարդենիկի, Աստղաձորի նախադպրոցական հաստատությունները, Սարուխանի թիվ 1 մանկապարտեզը: Նախատեսվում է առաջիկայում շահագործման հանձնել նաև Վարդենիսի և Բանավանի մանկապարտեզները: Շինարարության փուլում են Գեղամասարի, Արծվանիստի, Բերդկունքի, Խաչաղբյուրի մանկապարտեզները:

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև մի շարք վիճակագրական տվյալներ Գեղարքունիքի մարզի շրջանավարտների՝ միասնական քննություններում արձանագրած արդյունքներից. հայտագրվել է 897 շրջանավարտ, մասնակցել է 877-ը, իսկ բուհ է ընդունվել 509 դիմորդ: Առավել շատ՝ 116 դիմորդ, ընդունվել է Երևանի պետական համալսարան, 65 դիմորդ՝ Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, 50-ը՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան: Գեղարքունիքի մարզից դիմորդներն ընդունվել են նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Բրյուսովի պետական համալսարան, Գավառի պետական համալսարան, Երևանի պետական բժշկական համալսարան:

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման ընթացքին՝ տեղեկացնելով, որ Գեղարքունիքի մարզում ատեստավորում է անցել 422 ուսուցիչ»,- մասնավորապես ասված է հաղորդագրությունում։