Գիշերը Վրաստանի սահմանից ոտքով եկանք Բագրատաշեն․ ինչու հայ ընտանիքին չեն թողել անցնել սահմանը

Լուրեր

05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Հանգստյան նպատակով Հայաստանից Վրաստան մեկնող Հակոբ Դանիելյանը կնոջ և երկու երեխաների հետ վրացական սահմանից ստիպված է եղել Հայաստան վերադառնալ։ Պատճառը, ըստ Հակոբի, երեխայի անձի նույնականացման խնդիրն է եղել։

«Փոքր երեխաս 2,5 տարեկան է, մեկ տարեկանում ենք անձնագիր վերցրել՝ երեք տարով։ Սահմանապահին նկարներ էինք ցույց տալիս, որ տեսնեն՝ մեր երեխան է, ժամանակի ընթացքում երեխայի արտաքինը փոխվել է, այն ժամանակ մազեր չուներ, հիմա կան, բայց մեզ չէին լսում, շատ կոպիտ ասում էին դուրս գնացեք։ Գիշերվա ժամը երեքին Վրաստանի սահմանից ոտքով եկանք Բագրատաշենի անցակետ»,- ասում է մեր զրուցակիցը։

Հակոբի խոսքով՝ տուրիստական խմբով էին գնում, իրենց մեքենայից երեք ընտանիքի չեն թողել անցնել նույն պատճառաբանությամբ։

«Վեց երեխայի ու մեծերի հետ ճամպրուկներով հետ ենք եկել։ Այստեղ խոսում են, որ այս խնդրով էլի մարդիկ կան։ Հայաստանի սահմանին ամեն ինչ նորմալ է, մեր սահմանապահներն էլ են զարմանում, թե ինչի համար է նման խնդիր ծագում, բայց ոչ մեկ մեզ չի ասում, թե ինչ կարող ենք անել, ինչքան պետական կառույց կա, զանգել եմ, ոչ մեկ չի կարողանում հստակ բան ասել»,- նշում է նա։

Պատմում է՝ Վրաստանում արդեն հյուրանոց էին վարձել, գումար փոխանցել և այսօր արդեն պետք է տեղում լինեին։

«Եկանք Նոյեմբերյան, հյուրանոց գտանք։ Առավոտվանից նոտարի գրասենյակում եմ, որ այդ հարցի լուծումը ստանանք։ Նոտարը փորձում է հասկանալ, թե ինչ կարող է առաջարկել, անձնագրային բաժինը չի հասկանում՝ ինչ հարց է։ Այս ընթացքում էլ տաքսիների և հյուրանոցի վրա անիմաստ գումարներ ենք ծախսել»,- ասում է մեր զրուցակիցը։

Մի քանի ժամ անց Հակոբը փոխանցեց, թե նոտարական գրասենյակից տեղեկացրել են՝ պետք է երեխաների լուսանկարով նույնականացման տեղեկանք վերցնել, յուրաքանչյուրի համար՝ 26 հազար դրամով։

Թե ինչու են վրացական սահամանապահներն այս հարցում իրենց վարքագիծը փոխել, այս պահին պարզ չէ։

Անի Թամրազյան