Թանկարժեք գրիչ՝ Մակրոնից․ Փաշինյանը մեկ տարի առաջ ստացած նվերներ է հայտարարագրել 

Լուրեր

14.05.2026 | 21:00
Բացահայտել ենք դեպքեր՝ հարկադրել են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին, չեն ուզեցել դա անել․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:55
«Նոան»` Հայաստանի գավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:47
Այս ընտրությունները անկախության համար են. Արամ Սարգսյանի թիմը քարոզարշավ է իրականացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:33
Կզացած մարդը ավելի շատ ատում է ոչ թե նրան, ով իրեն կզցրել է, այլ նրանց, ով չի կզացել. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:27
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027-ի անցկացման իրավունքը տրվել է ՀՀ-ին
14.05.2026 | 20:14
Կուբայում բողոքի ցույցեր են․ երկիրը բախվում է տասնամյակների ընթացքում ամենածանր բլեքաութին
14.05.2026 | 20:00
ՀՀ-ի դեմ կիբերհարձակումները կլրջանան ընտրությունների օրերին. Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:54
ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
14.05.2026 | 19:41
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Համբարձման տոնը
14.05.2026 | 19:30
Հայաստանում և Ադրբեջանում հանրության տրամադրություններն արտացոլում են հակամարտությունից հոգնածությունը. Թոմ դե Վաալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:24
Ինչու է Ալեքսան Ալեքսանյանը 2 մլն դրամ նվիրել ՔՊ-ին. Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:15
Կարապետյանը հորեղբոր՝ «դպրոց կառուցողներն ու ասֆալտ անողներն ուղեղ չունեն» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:05
Փաշինյանին վիրավորած բլոգերին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
14.05.2026 | 18:47
Ընտրակաշառք, փախուստի փորձ․ ՆԳՆ-ն 49-ամյա տղամարդու է ձերբակալել
14.05.2026 | 18:46
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականին ստացած նվերները։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Փաշինյանի՝ ԿԿՀ ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի նվերների հաշվառման ձևաթղթից»։   

Հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը պարտավոր է օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները հայտարարագրել ԿԿՀ-ում։ 

2024 թվականի օգոստոսի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերային և Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանիին: 

Անա Օլիվերան կալաբաս (Calabaza) և բոմբիլլա (Bombilla)՝ Հարավային Ամերիկայում մեծ տարածում ունեցող մատե խմելու համար նախատեսված ավանդական աքսեսուարներ է նվիրել: Նշվում է, որ դրա պատրաստման համար օգտագործվել է արծաթ և ոսկի: Նվերի արժեքը կազմել է 176,500 դրամ։

Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդը 2024 թվականի սեպտեմբերի 10-ին Փաշինյանին «Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նվեր» փորագրությամբ  արմավենու ոսկեգույն մետաղե արձան է նվիրել։ Արժեքը կազմել է 81,670 դրամ։ Փաշինյանը նվերը ստացել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան այցելության ժամանակ։ 

Սեպտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին, որը Հայաստան էր ժամանել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Ներդրումների աջակցման կենտրոնի և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համագործակցությամբ «Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցի ներկայացման, հանձնման արարողությանը» մասնակցելու նպատակով։

Պոլոլիկաշվիլին Փաշինյանին գրիչ է նվիրել՝ անվանական փորագրությամբ։ Նվերի արժեքը կազմել է 77,580 դրամ։ 

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Փաշինյանին տղամարդու հագուստի թևքածալի ճարմանդ է նվիրել: Daum զարդը ձեռագործ է, պատրաստաված է 925 հարգի արծաթից (Sterling Silver 925), ռոդիումապատ, ամրացումը պատրաստված է ցիրկոնիումի օքսիդից (zirconium oxide): Արժեքը կազմել է 127,400 դրամ: Վարչապետը նվերը ստացել է սեպտեմբերի 16-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակությանը այցի շրջանակում:

Հոկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին: Նա պարսկական մինաքարի (էմալապատում) արվեստի ծաղկաման, ձեռագործ աշխատանք է նվիրել Փաշինյանին, որը պատրաստված է պղնձից՝ մինայի ծածկույթով։ Նվերի արժեքը կազմել է 134,600 դրամ։

2024-ի հոկտեմբերի 3-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նիկոլ Փաշինյանին «Dupont» ապրանքանիշի գրիչ է նվիրել՝ կապույտով և ոսկեգույնով պատված: Նշվում է, որ այն անհատական պատվեր է՝ Dupont x Elysee-ի համագործակցությամբ: Արժեքը կազմել է 331,870 դրամ։ 

Փաշինյանը բոլոր նվերները հանձնաժողով է ներկայացրել օգոստոսի 8-ին։ 

Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններով սահմանվել են հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը: 

Անի Թամրազյան