Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է․ աշխատանք փնտրողների մեջ առաջին տեղում 35-44 տարիքային խումբն է

Լուրեր

05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
Բոլորը

Հայաստանում 2025-ի առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը նվազել է՝ կազմելով 14% նախորդ տարվա 15,5%-ի փոխարեն։ Աճել են աշխատուժի մասնակցության և զբաղվածության ցուցանիշները՝ հասնելով համապատասխանաբար 58,2% և 50,1% (նախորդ տարի՝ 57,7% և 48,7%)։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Բացարձակ թվերով գործազուրկների թիվը նվազել է 204.4 հազարից մինչև 188.2 հազար, որից 102.8 հազարը տղամարդիկ են, 85.4 հազարը՝ կանայք։ 

Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2025 թվականի հունիսի վերջի դրությամբ 36 654 է։ Նրանցից 22 185-ը կանայք են, 14 469-ը՝ տղամարդիկ։ Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը գրեթե հավասար է ինչպես քաղաքային (18 561), այնպես էլ գյուղական (18 093) համայնքներում։ 

Նրանց թվում ամենաշատը 35–44 տարեկաններն են՝ 12 244 քաղաքացի։ Հաջորդում են 45–54 տարեկանները՝ շուրջ 8 079 մարդ, և 55-ից բարձր տարիքի քաղաքացիները՝ 6 110։ 16–34 տարեկանների շրջանում գործազրկության մակարդակը համեմատաբար ցածր է։

Հայաստանում աշխատանք է փնտրում 9 891 երիտասարդ (16–29 տարեկան), ամենաշատը՝ Արարատի և Կոտայքի մարզերում։

2024-2025թթ. առաջին եռամսյակի տվյալները նախնական են: Ներկայացվող ցուցանիշները վերաբերում են հետազոտության արդյունքներով գնահատված 15-74 տարեկան ՀՀ մշտական (ռեզիդենտ) բնակչությանը, ովքեր հետազոտության պահին.

– զբաղված են եղել ՀՀ-ում գտնվող ռեզիդենտ տնտեսական միավորում, կամ ՀՀ-ից դուրս՝ ոչ ռեզիդենտ տնտեսական միավորում (ազգային զբաղվածության ցուցանիշ), որի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացված են «Աշխատանքի շուկան Հայաստանում, 2024» վիճակագրական ժողովածուի «Աշխատանքային գործունեություն. Զբաղվածություն» բաժնում. 

– գործազուրկ են եղել՝ աշխատանք չեն ունեցել և աշխատանք են փնտրել ՀՀ-ում և (կամ) ՀՀ-ից դուրս (ազգային գործազրկության ցուցանիշ), 

– չեն եղել զբաղված կամ գործազուրկ՝ դուրս են եղել աշխատուժից (ազգային ցուցանիշ):

Անի Թամրազյան