35 հոգի հայտնվեց փողոցում, բայց չմիացավ Սունդուկյանին, դիմելու ենք Եվրոդատարան. Արթուր Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.03.2026 | 18:03
Կողմ և դեմ․ Հայկական ակումբների դիրքորոշումը լեգեոնականների լիմիտի խստացման շուրջ
20.03.2026 | 17:54
Բարեկեցության էական բարձրացում է տեղի ունեցել․ Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 17:46
ԱՄՆ-ն արագացրել է Մերձավոր Արևելք զորքերի տեղափոխումը
20.03.2026 | 17:35
ԱՄՆ-ում խարդախության մեղադրանքով մի խումբ հայեր են ձերբակալվել
20.03.2026 | 17:27
Քոնոր Մաքգրեգորը ստացել է UFC վերադառնալու թույլտվություն
20.03.2026 | 17:18
Բոլորն ասում են՝ պարտք, պարտք․ առանց պարտքի ո՞նց ես զարգացնելու երկիրը․ Խաչատուր Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 17:07
85 000-ի խոստումը և 75 000-ի իրականությունը. ինչո՞ւ Կառավարությունը չի բարձրացնում նվազագույն աշխատավարձը
20.03.2026 | 16:56
97 տարեկանում մահացել է Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու պատվավոր պատրիարք Ֆիլարետը
20.03.2026 | 16:47
ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Կառավարության ծրագրի 2025 թ. կատարողականը
20.03.2026 | 16:36
ԱՄՀ-ի հետ համագործակցությունն առնչվում է երկրում իրականացվող գրեթե բոլոր առանցքային բարեփոխումներին. Մհեր Գրիգորյան
20.03.2026 | 16:22
«Կրասնոդարի» մարզիչ․ Սպերցյանը կատարում է այնպիսի աշխատանք, որը քչերն են տեսնում թիմի ներսում
20.03.2026 | 16:08
Իսրայելի բանակը հաստատել է ԻՀՊԿ խոսնակի մահը 
20.03.2026 | 16:01
Կյանքից հեռացել է բռնցքամարտի անվանի մարզիչ Մելքոն Պապյանը
20.03.2026 | 15:49
Փաշինյանի որոշմամբ՝ Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից
20.03.2026 | 15:46
Ռուսաստանը չի մասնակցի մարտի 21-ին Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցություններին
Բոլորը

«Գոյ» թատրոնի գործը դատարանում է, 35 հոգի հայտնվեց փողոցում, գործազուրկի կարգավիճակում, բայց չմիացավ Սունդուկյանին, մեծ հաճույքով կերան այդ հաստիքները, ինչ եղան…Թատրոնն ավերել են, քանդել են մեր դահլիճը, բայց այսօր ավելի սարսափելի կորուստներ կան, քան թատրոնն է: Մենք գնալու ենք մինչև Եվրոպական դատարան: «Գոյ»-ը մեր տունն է, և ոչ ոք իրավունք չունի խլել այն մեր ձեռքից»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանը:

Նա խոսում է նաև մեր հանրային տրամադրությունների, մտավորականի այսօրվա կերպարի, հեղինակության մասին.

«Ի՞նչ հեղինակություն, կա չկայացվածություն, որ կոմպլեքս է, հիվանդություն: Մենք մեզ այսօր աղոտոտում ենք ատելությամբ, բայց դրանով այդ հիվանդությունը չի բուժվում: Ես, ամեն դեպքում, փորձում եմ ժամանակից շուտ ինֆարկտ չստանալ. առաջիկայում գործեր կան անելու»:

Արթուր Սահակյանը անդրադառնում է մեր ներքին խնդիրներին, խոսում է իշխանության և եկեղեցու վերնախավի միջև օրեցօր սրվող առճակատմանը.

«Պետությունն իր գործերը չի կատարում, եկեղեցին պետք է բարձրաձայնի, մենք խոսք ենք չէ՞ սպասում, ասում ենք`մեկդ խոսեք, բնական է եկեղեցու անհանգստությունն իր պետությամբ: Պետությունը, կներեք, էշի ականջում քնած է, ինքը պետք է դիրքորոշում արտահայտի: Իսկ այս իշխանության արածը հեղաշրջում չէ՞ր: Այս կռիվը կաթողիկոսի դեմ չէ, այլ եկեղեցու, հավատի, միտված է կառույցը «փչացնելուն» ու հնազանդեցնելուն: Շատ վատ բանի եզրագծին ենք, ես դա զգում եմ»:

Դիտարկմանը, թե «Մեա կուլպա 2»-ում, որի բեմադրիչն ինքն է, նկարագրվում է 2091 թվականի Հայաստանը, որն ունի կաթողիկոս, որը հավատացյալ է, իսկ պաշտոնյաների ամենակարևոր պատիժն այն է, որ նրանց զավակները զրկված են բանակում ծառայելու հնարավորությունից, և, որ, այստեղ, ակնհայտ սարկազմ կա, ռեժիսորը պատասխանում է.

«Ես չեմ ասում`պրոբլեմ չի եղել, ավելին`ամոթանք եմ տալիս բոլոր նրանց, ովքեր պատճառ դարձան, որ ասֆալտը դառնար գործոն, ո՞նց կարելի էր դա թույլ տալ: Նախկինում, այնուհանդերձ, հայրենիքի գաղափարն ինձ համար շոշափելի էր: Բայց էլի շուրջը կատարվում էին այլանդակություններ: Հիմա եկեղեցու դեմ, ոչ թե վեհափառի, այս այլանդակությունը վերջինը չէ, սպասենք ավելիին»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան