Ներկայացվել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նախագիծը. ԱՆ-ում տեղի է ունեցել նիստ

Լուրեր

21.02.2026 | 13:45
Ֆինն Գերագուսյանը` հաղթական գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:33
Պացիենտ, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի այս երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի. Ավանեսյան
21.02.2026 | 13:03
Հոկեյի օլիմպիական մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Կանադայի հավաքականները
21.02.2026 | 12:49
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Բուլղարիա
21.02.2026 | 12:34
Գարունդ հայերեն է գալիս․ Մարագոսը Սահյանի բանաստեղծությամբ է շնորհավորել Մայրենի լեզվի միջազգային օրը
21.02.2026 | 12:21
Լեզվի ու մշակույթի միջոցով է մարդը ձևավորվում որպես անհատականություն․ նախարարի ուղերձը
21.02.2026 | 12:13
Պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերել
21.02.2026 | 11:55
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջաններում
21.02.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 21-ի դրությամբ
21.02.2026 | 11:14
Գյումրիում գործող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
21.02.2026 | 10:53
Թրամփը բոլոր երկրների համար 10% մաքսատուրք է սահմանել
21.02.2026 | 10:27
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
21.02.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.02.2026 | 23:28
ԱՄՆ-ն էլ է պահանջում, որ Ուկրաինան հանձնի ամբողջ Դոնբասը․ Զելենսկի
20.02.2026 | 23:11
«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան
Բոլորը

Արդարադատության նախարարի գլխավորությամբ կայացել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման հանձնառությունները համակարգող աշխատանքային խմբի հերթական նիստը՝ նպատակ ունենալով քննարկել և վերջնականացնել ճանապարհային քարտեզի նախագծի խմբագրված տարբերակը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Նիստը բացել է Սրբուհի Գալյանը՝ ընդգծելով աշխատանքային խմբի առանցքային դերակատարությունը Հայաստան-Եվրոպական միություն համագործակցային շրջանակում, ինչպես նաև՝ ԵՄ-ի հետ համատեղ իրականացվող բարեփոխումների ռազմավարական նշանակությունը:

Նախարարը, կարևորելով միջգերատեսչական սերտ համագործակցության անհրաժեշտությունը, նշել է, որ Արդարադատության նախարարությունն իրականացնում է ճանապարհային քարտեզի նորացման գործընթացի համակարգման աշխատանքները:

Նիստի ընթացքում ներկայացվել է նոր ճանապարհային քարտեզի նախագիծը, ինչպես նաև՝ Արդարադատության նախարարության կողմից ամփոփվել են կատարված աշխատանքները։

Մասնավորապես, հասցեագրվել են ՀԸԳՀ-ից բխող մոտարկման ենթակա բոլոր ԵՄ իրավական ակտերը, հստակեցվել է դրանց բովանդակությունը, և սահմանվել են իրավասու գերատեսչությունները, որոնք պատասխանատու են համապատասխանեցման գործընթացի իրականացումն ապահովելու համար:

Նիստը հարթակ է ծառայել նոր ճանապարհային քարտեզի մշակման գործընթացում ի հայտ եկած խնդիրների քննարկման, ինչպես նաև դրանց հնարավոր լուծումների դիտարկման համար։