Ովքեր են Փաշինյանի հետ մեկնել ԱՄՆ

Լուրեր

09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է։ Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 22:00-ից մեկնարկելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկկողմ, իսկ հետո արդեն Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը։

Factor TV-ին ավելի վաղ հղում անելով իր աղբյուրներին նշել էր, որ Վաշինգտոնում 3 փաստաթուղթ է ստորագրվելու, որոնք առնչվում են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին, ճանապարհների ապաշրջափակմանը և ԵԱՀԿ-Մինսկի խմբի լուծարմանը։

Ուշագրավ է, որ Փաշինյանի այցը մեկնարկել է, բայց կառավարության կայքում նրա գլխավորած պատվիրակության կազմը հրապարակված չէ։ Սովորաբար գործուղումների վերաբերյալ վարչապետի որոշումները հրապարակվում են այցից մեկ օր առաջ կամ այցի մեկնարկին զուգահեռ։

Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28-ից  արձակուրդում է, և այն պետք է շարունակվեր օգոստոսի 15-ը ներառյալ։ Պաշտոնական տեղեկություններ չկան վարչապետի արձակուրդն ընդհատելու և աշխատանքի վերադառնալու վերաբերյալ։ Փորձեցինք այս հարցերի առնչությամբ Փաշինյանի աշխատակազմից տեղեկություն ստանալ, բայց հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Երեկ երեկոյան առաջին պաշտոնական հաղորդագրությունը հրապարակվեց Վաշինգտոնից։ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան: Factor.am-ն ուսումնասիրել է վարչապետի աշխատակազմի հրապարակած տեսանյութերը և լուսանկարները և պարզել, թե ովքեր են նրա հետ մեկնել ԱՄՆ։

Այսպես՝ Փաշինյանից զատ պատվիրակության կազմում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը (այս մասին հայտնել էր նաև ԱԳՆ-ն), ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նարեկ Կիրակոսյան