JLO-ի համերգը և ՄԱՊ-ի Ալիկի որդու կապը կազմակերպման հետ․ ճշմարի՞տ են արդյոք Մեսրոպ Առաքելյանի պնդումները

Լուրեր

19.02.2026 | 20:38
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոայի» մեկնարկային կազմը «ԱԶ Ալկմարի» դեմ խաղում
19.02.2026 | 20:37
Թրամփը հայտարարել է , որ Ադրբեջանն ու ևս 8 երկիր ընդհանուր 7 միլիարդ դոլար են խոստացել Գազայի օգնության փաթեթին
19.02.2026 | 20:26
Ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին
19.02.2026 | 20:14
Վենսը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին ու Ալիևին
19.02.2026 | 20:00
Ձախողման եզրին է ռուսական երկաթուղին․ ՌԴ-ն կորցնում է դիրքերը հաղորդակցության ոլորտում՝ մեծ պարտքեր ունի․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 19:45
Նրանք ընկերացել են. Թրամփը՝ Փաշինյանի և Ալիևի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 19:36
Գնում եմ բանջարի, որ կարենամ երեխեքիս պահեմ. Ծովինարը երեխաների հետ ապրում է վագոն-տնակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 19:28
Խստորեն դատապարտում ենք Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված անարդար դատավճիռը. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հայտարարությունը
19.02.2026 | 19:12
Իրանն ու Ռուսաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել Օմանի ծովում
19.02.2026 | 19:00
Շոյգուն, Լավրովը սպառնալով վախեցնում են ՀՀ-ին, որ դադարեցնենք Արևմուտքի հետ գործակցությունը․ չպիտի տրվենք դրան․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 18:48
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետ
19.02.2026 | 18:35
Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ալիևի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 18:34
Գիրքը՝ լավագույն նվեր․ ինչ են կարդում Հայաստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 18:31
Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստը Վաշինգտոնում․ ՈՒՂԻՂ
19.02.2026 | 18:26
Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը ժամանել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համացանցում արդեն երկու օր է՝ ակտիվ քննարկում են համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգն ու դրա համար պետբյուջեից «Դոպինգ սփեյս» ընկերությանը  6 միլիոն դոլար հատկացնելու նպատակահարմարությունն ու արդյունավետությունը։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, անդրադառնալով թեմային, գրել է․

«Դատախազությունը ՀՀԿ-ական նախկին պատգամավորի ընտանիքից պահանջում է 7 մլն դոլարի ապօրինի գույքի բռնագանձում։ Կառավարությունը այդ նույն պատգամավորի որդու ընկերությանը տալիս է 6 մլն դոլար՝ համերգ կազմակերպելու համար։ Կարող էին չէ՞ 7 մլն տալ։ Չեն տվել»։

Առաքելյանը նկատի ունի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին (ՄԱՊ-ի Ալիկ) և նրա որդուն՝ Մակար Պետրոսյանին։  ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է Ալեքսան Պետրոսյանից բռնագանձել «ՄԱՊ» ընկերության բաժնետոմսերի 60,9%-ը և 1 մլրդ 298 մլն 273 հազար դրամ։ 

Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպիչը 2023 թվականի հուլիսի 4-ին հիմնադրված «Դոպինգ սփեյս» ընկերությունն է։ Factor TV-ն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ուսումնասիրությամբ պարզել է, որ Մեսրոպ Առաքելյանի պնդումը սխալ է․ Մակար Պետրոսյանն այժմ «Դոպինգ սփեյս» ընկերությունում բաժնեմասեր չունի։

Հիմնադրման պահից սկսած ընկերության 100 տոկոսի բաժնեմասը պատկանել է «Doping Creative Advertising»-ի հիմնադիր և ղեկավար Հայկ Սիմոնյանին։

 

7 օր անց՝ հուլիսի 11-ին ընկերության բաժնեմասերը «կիսվել են»․ 51 տոկոսի սեփականատերը դարձել է Մակար Պետրոսյանը, իսկ Հայկ Սիմոնյանը տնօրինել է մյուս 49 տոկոս բաժնեմասին։

Արդեն 2023 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ընդամենը 6 ամիս անց, Մակար Պետրոսյանն իր բաժնեմասերը փոխենցել է Հայկ Սիմոնյանին և հիմա ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է հենց Հայկ Սիմոնյանին։ Ընկերության գործադիր տնօրենը ևս Հայկ Սիմոնյանն է։ 

 

 

Երկու տարվա կյանք ունեցող այս ընկերության վրա մի քանի անգամ սահմանափակումներ են դրվել, որոնք բոլորը մի քանի օրերի ընթացքում հանվել են։ 6 անգամ կիրառված տուգանքներից երկուսը 10,000 ՀՀ դրամ է եղել, մյուսները 20,000 ՀՀ դրամ։ Այսինքն՝ վարչական տույժը ընդհանուր կազմել է 100,000 ՀՀ դրամ։ 

Հայկ Սիմոնյանը երեկ հարցազրույց է տվել «ReOpen Media»-ին և տեղեկացրել, որ իրենց հատկացված 6 միլիոն դոլարից 1 միլիոն դոլարը ավելացված արժեքի հարկի տեսքով վերադարձվել է պետությանը։

«Բացի սրանից, կան նաև այլ հարկային մուտքեր, օրինակ՝ աստղի հոնորարից 25 տոկոս մենք ունենք ոչ ռեզիդենտների շահութահարկ, այսինքն՝ եթե աստղի հոնորարը 2 մլն դոլար է, մոտ 500 հազար դոլարը վերադարձվել է պետբյուջե։ Այսինքն՝ ամբողջ գումարից մոտ 1.6-2 միլին դոլարը ավտոմատ փոխանցվել է պետբյուջե, մնացած գումարը պարունակում է աստղի հոնորարը և այլ կազմակերպչական ծախսեր»,- հայտնել է «Դոպինգ սփեյս» ընկերության սեփականատերը։

Նշենք, որ 1 ժամ 40 րոպե տևած ելույթի համար Ջենիֆեր Լոպեսին որպես հոնորար  վճարվել է 1 միլիարդ դրամ կամ ավելի քան 2,5 միլիոն դոլար։ Ընկերության տնօրենը չի նշել, թե, օրինակ, ինչ նպատակով կամ ինչպես է ծախսվել տոմսերի վաճառքից գոյացած հասույթը․ ի դեպ, տոմսերի արժեքը սկսվում էր 25 հազար դրամից՝ հասնելով մինչև 180 հազար դրամի։

Ըստ ԿԳՄՍ նախարարության հրապարակած տվյալների՝ Ջենիֆեր Լոպեսի համերգին մասնակցել է 30 հազար հանդիսատես, որից 15 հազարը ժամանել է արտերկրից։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ պնդել է, որ ծախսված 6 մլն դոլարի դիմաց ՀՀ-ն ստացել է ավելի քան 13,3 մլն դոլարի եկամուտ։ Պապոյանն նշել է, որ այս թիվը ստացել է հաշվարկային մոդելով՝ հիմնված զբոսաշրջային ծախսերի միջին գնահատականի վրա։

Արփի Հակոբյան