Հայաստանում կիբեռանվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվում են էական գործողություններ. ԲՏԱ նախարար

Լուրեր

05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածի համատեղ ջանքերով արդեն իսկ իրականացվում են էական գործողություններ՝ կիբեռանվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

ԲՏԱ նախարարությունան փոխանցմամբ՝ այս մասին նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը օգոստոսի 1-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում «Ազգային կիբեռանվտանգության կարողությունների զարգացում» կրթական ծրագրի շրջանակում կազմակերպված թվով երկրորդ CyberTech կիբեռանվտանգության նախագծերի սպրինտ բաղադրիչի շնորհանդեսին իր ողջույնի խոսքում:

Նախարար Հայրապետյանը, անդրադառնալով կիբեռանվտանգության՝ օրեցօր աճող կարևորությանը, նշել է, որ Հայաստանի դիրքը Կիբեռանվտանգության միջազգային ինդեքսում վկայությունն է այն բանի, որ կիբեռսպառնալիքները կանխելու և կիբեռմիջադեպերը կառավարելու գործում մեր երկրի պատրաստվածության ներկայիս մակարդակը ստիպում է արագ և գործուն քայլերի գնալ։ Նրա խոսքով՝ թեև թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածի համատեղ ջանքերով արդեն իսկ իրականացվում են էական գործողություններ՝ կիբեռանվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, սակայն դեռևս շատ անելիքներ կան։

Մխիթար Հայրապետյանը կարևորել է այսօրինակ միջոցառումների անցկացումը, որոնց շնորհիվ  ռազմավարական ներդրում է արվում կիբեռանվտանգության ոլորտում մարդկային կապիտալի զարգացման մեջ։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի Խաղաղ և ներառական հասարակություններ ոլորտի համակարգող Թոմ Լանդեսը:

Շնորհանդեսի ընթացքում 10 ուսանողական թիմեր ներկայացրել են իրենց մշակած կիբեռանվտանգության նախագծերը։ Մասնագիտական հանձնաժողովի կողմից ընտրվել են 2 լավագույն նախագծերը՝ ծրագրի հետագա ֆինանսավորման համար։

««Ազգային կիբեռանվտանգության կարողությունների զարգացում» կրթական ծրագիրն իրականացվում է ԹՈՒՄՈ լաբորատորիաների կողմից՝ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համաֆինանսավորմամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել Հայաստանում կիբեռանվտանգության ոլորտում կրթական բովանդակությունը և բացել նոր կարիերային ուղիներ երիտասարդ մասնագետների համար։

Ծրագիրը իրականացնում է նախաձեռնություններ չորս հիմնական ուղղություններով՝ Կիբեռանվտանգության դասընթացի բովանդակության մշակում, Կիբեռանվտանգության սպրինտներ, Նախագծահեն ուսուցում, Կիբեռանվտանգության բութքեմփ՝  Թումո լաբորատորիաների «42 դպրոց»-ի ուսանողների համար:

Սպրինտը ինտենսիվ և գործնական ծրագիր է, որի նպատակն է չորս շաբաթվա ընթացքում մասնակիցներին ներգրավել տեղեկատվական անվտանգության հիմնական ոլորտներում՝ կիրառելով պրակտիկ առաջադրանքներ և համագործակցային ուսուցում։

Սա ծրագրի երկրորդ սպրինտն է, որին մասնակցել է 44 երիտասարդ՝ ներկայացնելով 10 նախագիծ։ Առաջին սպրինտը տեղի է ունեցել փետրվարին․ ներկայացված 9 նախագծերից 2-ը ճանաչվել են հաղթող, և այժմ այդ թիմերը շարունակում են աշխատել իրենց նախագծերի կատարելագործման վրա։

Այս նախաձեռնությունը սկիզբն է կիբեռանվտանգության ազգային կարողությունների զարգացման ծրագրի, որի նպատակն է առաջիկա տարիներին 80 000 ուսանողի ներգրավել կիբեռանվտանգության կրթության մեջ՝ հնարավորություն տալով նրանց ձեռք բերել ժամանակին համընթաց գիտելիքներ»,- ասվում է հաղորդագրությունում: